воскресенье, 12 сентября 2021 г.

ՏՀՏ վերապատրաստման ամփոփում


Չնայած 21-րդ դարում բոլորն էլ տիրապետում եմ մի շարք մեդիահմտությունների, բայց միայն տիրապետելը քիչ է, անհրաժեշտ է կարողանալ օգտվել ճիշտ  և գրագետ: Վերապատրաստման շնորհիվ սովորեցի կիբերանվտանգության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել մեդիադաշտում: 
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը նշանակում է, որ կրթական համակարգը չի կարող շարժվել առաջ նախկինի պես՝ առանց այդ առաջընթացը ներառելու: Աշխատանքային առօրյայում հաճախ ենք օգտագործում տարբեր մոտաժային ծրագրեր, և քանի որ դրանք ներբեռնելիս համակարգիչը ծանրանում է, դժվարությամբ է աշխատում, այս վերապատրաստման ընթացքում սովորեցինք մի շարք մոնտաժային ծրագրեր օնլայն հարթակներում, որոնք արդեն սկսել եմ օգտագործել նախագծային աշխատանքներում: 
Ընտրել եմ վերապատրաստման հեռավար տարբերակը, այս օրերի ընթացքում ակտիվ աշխատել ենք և՛ էլ. փոստի հարթակում, և՛ առցանց պարապմունքներով: Շնորհակալ եմ արյդունավետ աշխատանքի, հետաքրքիր տեսադասերի և նոր գիտելիքների համար: 

Комментариев нет:

Отправить комментарий