воскресенье, 15 сентября 2024 г.

Հետազոտական աշխատանքներ ․ 2024-2025 ուստարի

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

  1. Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում։ Բոլոր հեքիաթներում թագավորի գահը ժառանգում է ոչ թե ավագ, այլ կրտսեր տղան, ով ամենախելացին է, ճարպիկը, ուժեղը, հաղթահարում է մի շարք փորձություններ և գրեթե միշտ անտեսված է։ Աշախատանքը նախատեսում է հայ և այլ ժողովուրդների հեքիաթներում այս ընդհանրության ուսումնասիրում։
  2. Դեռահասների համար հրատարակվող նորաձև , ժամանակակից գրքեր․ դրանց տարածման պատճառները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են ձեռք բերել հատուկ դեռահասների համար գրվող սիրավեպերը։ Աշխատանքը նախատեսում է այս ուղղության ուսումնասիրություն, այդ թվում՝ հայտնի հեղինակներից մի քանի գրքի ընթերցում, արդյոք նման գրքերը զարգացնում են գրական ճաշակ, ի՞նչն է նպաստում դրանց լայն տարածմանը և այլն։
  3. Բարին և չարը գրականության մեջ։ Գրականությունը կյանքի արտացոլումն է, երբեմն այլաբանորեն, երբեմն՝ շատ ուղիղ։ Աշխատանքը նախատեսում է գրական տարբեր ժանրերում, ստեղծագործություններում բարու և չարի արտացոլման/ ներկայացման առանձնահատկությունների ուսումնասիրություն և ներկայացում։
  4. Ազգային մտածելակերպի, մենթալիտետի պատկերումը ստեղծագործություններում։ Ազգային գրականությունը արտացոլում է նաև ազգային մտածողությունը։ Աշխատանքի նպատակն է տարբեր ժանրերից ընտրված ստեղծագործություններում ցույց տալ ազգային մտածելակերպի արտացոլումը։
  5. Գրաքննությունը և գրականությունը։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ է գրաքննությունը, ինչքանով է խիստ գրաքննության առակայությունը նպատասում գրականության զարգացմանը կամ սահմանափակում այն։
  6. Ժամանակակից բեսթսելլերների ուսումնասիրություն դասական գրականության համատեքստում։ Աշխատանքի նպատակն է առանձնացնել ժամանակակից բեսթսելլեր համարվող մի քանի ստեղծագործություն և քննել դրանք համաշխարհային գրականության համատեքստում։
  7. Ժամանակակից բեսթսելլերներ․ իրական գրականությո՞ւն, թե՞ լավ մարկետինգ։ Վերջին շրջանում շատ են թարգմանվում ժամանակակից գրողների ստեղծագործություններ, որոնք համաշխարհային բեսթսելլերներ են համարվում։ Արդյոք բեսթսելլերը կարող է համարվել իրական գրականություն, թե՞ լավ մարկետինգի արդյունք է։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել վերջին տարիներին բեսթսելլեր համարված գրքերը՝ արժեքավոր գրականության համատեքստում։
  8. Ժամանակակից երգերի տեքստերը․ պոեզիա՞, թե՞ հակապոեզիա։ Անընդհատ ստեղծվում և ճանաչում են ձեռք բերում նոր երգեր, նոր երաժշտական խմբեր։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել վերջին տարիներին հայտնի դարձած երգերի բառերը՝ իրական պոեզիայի տեսանկյունից։
  9. Ժամանակակից հեռուստատեսային շոուների, հաղորդումների ազդեցությունը ժամանակակից մարդու  բառապաշարի վրա։ Այն, ինչ հրամցվում է քաղաքացուն հեռուստատեսությամբ կամ սոցցանցերով, թողնում է իր ազդեցությունը։ Ի՞նչ են դիտում ՀՀ-ի քաղաքացիները հեռուստացույցով, ի՞նչ շոուներ, հաղորդումներ, սիթքոմեր են հեռարձակվում հանրային ալիքներով։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, թե հեռուստատեսային հաղորդումները ինչպես են փոխում մարդականց բառապաշարը, ի՞նչ ազդեցություն են թողնում ժամանակակից հայ մարդու լեքսիկոնի վրա։
  10. Բնության նկարագրությունները գրականության մեջ։ Տարբեր գրական ժամանակատվածներում բնության նկարագրության առանձնահատկությունները՝ որպես խորհրդանիշ կամ փոխաբերություն։
  11. Գրական կանոններ և նրանց էվոլուցիան։ Ինչպես է փոխվել ,,դասական,, հասկացությունը, և ինչպես է դա ազդում ժամանակակից գրականության վրա։
  12. Տեխնոլոգիական զարգացման ազդեցությունը կրթության վրա։ Ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում դպրոցական և համալսարանական կրթությունը։

вторник, 10 сентября 2024 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր

Սեպտեմբերի 11, չորեքշաբթի 
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյանը, Մարինա Զաքարյանը 

1. Օրվա մասին՝ հայտարարություններ ։ 
Սեպտեմբերի 11-ը հռչակվել է հայրենասիրության օր։ 

Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը:  Թոմաս Փեյն

2. Միասնայան երգ՝ Մարալո,

понедельник, 9 сентября 2024 г.

Դեպի Ծաղկեվանք

Ճամփորդության մասին պատմում են մասնակիցները՝

Դաշնամուրը

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։
― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։
― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։
― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։
― Իսկ դու ի՞նչ ես անում։
― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

понедельник, 2 сентября 2024 г.

Ճանաչենք մեր հայրենիքը․ Ծաղկեվանք


Ճամփորդության կազմակերպման օրը՝  սեպտեմբերի 6
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, 
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան,
Վայրը՝ Ծաղկեվանք /Արագածոտնի մարզ

Երթուղի՝ Երևան-Քասաղ-Պռոշյան-Նոր Երզնկա գյուղ-Արա լեռ-Ծաղլեվանք ։ 

Մեկնում՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  Վերադարձ՝  15:00

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ճանաչենք մեր հայրենիքի մի մասը, քայլք, ծանոթություն մշակությային հոգևոր կենտրոնին։ 

Եղանակը՝ այստեղ։ 

Ճամփորդության ընթացքը՝ 

Մասնակցություն Ուսումնական ժամերգության