вторник, 29 июня 2021 г.

Մայրավանք- ուղեցույց

Երթուղին- Երևան-Բջնի- Բջնիում Հրազդան գետի հունով դեպի Սոլակ: 

Կանգառ Հրազդան գետի մոտ՝ Սոլակ գյուղի ճանպարհային հատվածում` Հրազդան գետի վրա կառուցված կամրջի վրա: 
Լուսանկար 1


Քայլարշավը սկսում ենք կամրջի մոտից, դիմացի ժայռից- Բջնիից եկող հատվածից ձախ կողմ (հիշեցում՝ աջ կողմում կամուրջն է)
Լուսանկար 2 (Լուսանկարում մեկնարկային կետն է)


Վերելքի տևողությունը 1,5-2 ժամ է՝ կախված քայլքի արագությունից: 
Ճանապարհը պայմանականորեն կարող ենք բաժանել երեք մասի: 
Առաջին մաս- ժայռային հատվածն է, թեքությամբ է, աստիճանաձև բարձրանում ես: Տեսանելի է մեկնարկային կետի լուսանկարում (Լուսանկար 2): 
Ավելի պարզ ՝ լուսանկար 3

Երկրորդ մաս- թեքությամբ բարձունք, բայց ժայռային չէ, ավելի անապատային է, այս հատվածը բարձրանալն ավելի դժվար է:  
Լուսանկար 4


Այս հատվածի ավարտին՝ բարձունքից  հեռվում հնարավոր է նկատել Մայրավանքը:
Լուսանկար 5-ը արված է հենց բարձունքի հատվածից, լուսանկարում հեռվից տեսանելի է Մայրավանքը: Եթե տեսնում եք, ուրեմն ճիշտ ուղղությամբ եք գնում: 


Երրորդ մաս- անտառային հատված: Երկրորդ հատվածը հաղթահարելուց հետո միայն հնարավոր է նկատել, որ մի փոքրիկ արահետ թեքվում է ձախ՝ դեպի անտառի տարածքը: 
Լուսանկար 6-ում արդեն տեսանելի է անտառ տանող ճանապարհը:

Անտառային հատվածը հաղթահարելուց հետո բացվում է փոքրիկ բլուր, որի վրա Մայրավանքն է: 
Լուսանկար 7

Մայրավանքից հակառակ ուղղությամբ իջնող ճանապարհով մոտ 50 մետր հեռավորության վրա տաղավարներ են և ջրի աղբյուր: 
Լուսանկար 8



Լուսանկար 9- Ջրի աղբյուրը:


Մայրավանք հնարավոր է բարձրանալ նաև մեքենայով: Անհրաժեշտ է  շարունակելով ճանապարհը՝ անցնել  լուսանկար 1-ում նշված կամրջի մոտով, մինչև Քաղսի գյուղի գերեզմանոց հասնելը՝ ձախի վրա տեսանելի է դեպի լեռները բարձրացող մեքենայի ճանապարհ:  Լեռնային ճանապարհը մեքենայով հաղթահարելու համար անհրաժեշտ է համապատասխան մեքենա:

Տեղեկություններ Մայրավանքի մասին

Այլ տեղեկություններ
  • Վերջին երկու տարվա ընթացքում վերանորոգվել են եկեղեցու արտաքին պատերը: Վերանորոգումը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ հնության նախնական ձևը պահպանված չէր: Կազմակերպիչների խոսքով՝ ցանկացել էին հնի և նորի միքս անել:  Տեսանյութ: 
  • Այս պահին սկսվել են պեղումներ  վանքի տարածքում: 
  • Օգոստոսի երկրորդ կիրակին Սոլակ գյուղում Մայրավանքի ուխտի օրն է: Այդ օրը բոլոր գյուղացիները և հրավիրված հյուրերը ուխտագնացություն են կազմակերպում դեպի Մայրավանք:
  • Հարևան գյուղերում կոչվում է նաև ,,Սոլակա աջ,, ՝ այսինքն Սոլակ գյուղից աջ գտնվող ուխտատեղի: 


Комментариев нет:

Отправить комментарий