Աշխատանքը՝ այստեղ
воскресенье, 30 ноября 2025 г.
Հետազոտական աշխատանքներ
Աշխատանքը՝ այստեղ
Ինչպես գրել էսսե
суббота, 29 ноября 2025 г.
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Ուսումնական նախագծեր՝
- Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի,, ստեղծագործության քննարկում Ավագ դպրոցի սովորողների հետ,
- ,,Լապտեր,, ամսագրի նյութերի ընթերցում, մեկնաբանում ։
среда, 26 ноября 2025 г.
Էսսե․ գնահատում
- Նյութի իմացություն՝ 4 միավոր,
- Հիմնավորվածություն /պնդում, ապացույց/ ՝ 4 միավոր,
- Ստեղծագործականություն /սեփական մտքերի, դիրքորոշումների ներկայացում/ 3 միավոր,
- Վերլուծական, քննական մտածողության առկայություն՝ 3 միավոր։
- տրամաբանական հաջորդականություն /նախաբան, հիմնամաս, եզրակացություն/ 3 միավոր
- պահանջի հստակ կատարում /ամբողջական արտահայտված մտքեր՝ տրամաբանական շարունակությամբ և մտքերի հանգուցալուծմամբ / 3 միավոր։
Սիրադեղյանական օրեր
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 6-17
- ծանոթանալ Սիրադեղյանի ստեղծագործություններին, ընթերցել,
- դիտարկել Սիրադեղյանին որպես ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչ
- ժամանակակից գրողների, նրանց գրական գործունեության հետ ծանոթանալու միջոցով մոտ կանգնել արդի մշակութային կյանքին։
четверг, 20 ноября 2025 г.
Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն
Ռազմամարզական ճամբարը հաջողությամբ ավարտելուց հետո որոշեցինք այս անգամ էլ հայրենագիտական բովանդակությամբ ճամփորդել։ Մեր նպատակն էր քայլել Հայաստանով, ճանաչել մեր հայրենիքը, մեր բնությունը, մեր պատմամշակութային հուշարձանները, վայելել աշունը և միասին լավ ժամանակ անցկացնել։ Այսպես նախաձեռնվեց և կազմակերպվեց մեր եռօրյա ճամփորդությունը։ Ուղղությունը՝ Տավուշ աշխարհ՝ իր եկեղեցիներով, աշնանային յուրահատուկ բնապատկերներով ու խոր անտառներով։
вторник, 18 ноября 2025 г.
Սիրադեղյանական ընթերցումներ Ավագ դպրոցի հետ․ համագործակցային նախագիծ
Նոյեմբեր ամիսը ոչ միայն ուսումնական տարվա հերթական ամիսն է, այլ նախագծաշատ և տոնական ամիս է կրթահամալիրի համար։ Միաժամանակ երկու կարևոր և մեծ նախագիծ ենք իրականացնում՝ ,,Սեբաստացու օրեր,, և ,,Սիրադեղյանական օրեր,,։ Նաև Ավագ դպրոցի հետ սկսել ենք համագործակցային նախագիծ, որը շրջանակներում կարդում և ուսումնասիրում ենք տարբեր ստեղծագործություններ և հեղինակների։ Այսպիսով, այս ամիս ,,Սիրադեղյանական օրեր,,-ին ընդառաջ ընտրեցինք Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը։ Նախապես ընթերցել էինք և պատրաստվել քննարկման։
Սպիտակ սուտ
среда, 12 ноября 2025 г.
Ափսոս էր Երեխան
Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական էե,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։
вторник, 4 ноября 2025 г.
Կարդում ենք Իսահակյան․ ընթերցանության նյութերի փաթեթ
2025-2026 ուստարի
1. Ինչպե՞ս էր Խալիֆան վերաբերվում իշխանությանը։
2. Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։
3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։
4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։
5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։
6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
воскресенье, 2 ноября 2025 г.
Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդություն
Ճամփորդության կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 7-9
- Հայրենագիտական, ճանաչենք Տավուշի մարզի մշակութային վայրերը,
- Քայլարշավային․ ամենօրյա քայլք՝ ավելի մոտ լինենք Տավուշի բնությանը,
- Աշունը Տավուշում,
- Կրթական փոխանակումներ։





