вторник, 3 апреля 2018 г.

Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:
Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է:
Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից և սկսում են զատկական տոնախմբությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս Հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է`Օրհնեալ է Հարությունը Քրիստոսի։
Տոնի նախօրեին և բուն Զատկի տոնի օրը մարդիկ միմյանց ողջունել են Քրիստոսի հարության առթիվ, մասնակցել պատարագին, ծիսական սեղանի շուրջը հավաքվել` պասից դուրս եկել, ձվակռիվներ, հանրային պարեր ու խաղեր կազմակերպել, խնջույքներում ուրախացել, նախշած ձվեր միմյանց նվիրել:
Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է`«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:
Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Այն կարմիր ներկելու ծիսականությունն իր մեջ պարունակում է ուժի, սիրո և զոհաբերման գաղափարը:
Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: Քահանաները տնից տուն էին շրջում,օրհնում իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա դրված էին լինում թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլ բարիքներ: Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Հաջորդ օրը` երկուշաբթի, Զատկի մեռելոցն էր (տարվա երկու կարևորագույն մեռելոցներից մեկը): Բոլորը, նորատի հարսներից բացի, գերեզմանատուն էին գնում` իրենց հետ ունենալով զատկական կերակուրներ:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում:Եփված մատաղը բաժանվում էր կիրակի օրը` զատկական պատարագից հետո: Այն տրվում էր հատկապես աղքատներին ու կարիքավորներին: Մատաղի միսը կարմիր ներկած ձվերի հետ տանում էին նաև գերեզմանատուն:
            Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակներով.
Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ: Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ տերևների դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ ձու:
Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:
Նորածիլ կանաչ տերևները կամ թղթե նախշերը սոսնձով ամրացնելով ձվին` այն մի քանի ժամ գցում էին թթու թանի մեջ, ապա զգուշությամբ հեռացնում կպցրած նախշը: Դաջվածքը թթու թանից գեղեցիկ սպիտակում էր:
Զատիկին ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում էին և զարդանախշում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի փնջիկ է թողնվում, իսկ ծուր ծայրում նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում, կամ էլ հայելու առջև:
Ձվի հետ մեկտեղ տարածված է եղել նաև ընկույզ փնջելը:

воскресенье, 25 марта 2018 г.

Նախագծային շաբաթվա ամփոփում . 19-23.03.2018

Կայքում նախապես հրապարակվել է շաբաթվա ծրագիրը և դասավանդողների նախագծերը:

Ներկայացված նախագծերի ուղղությունները
  • Զատկի ծես
  • Մայրիկատոն
  • Պարտիզապուրակային գործունեություն
  • Մարզական գործունեություն
  • Սովորող-սովորեցնող բաղադրիչով նախագծեր
  • Տեխնոլոգիական աշխատանքներ 
Սրբուհի Ներսիսյան 

Աշխեն Թադևոսյան 

Տաթև Ավետիսյան 

Լուսինե Փաշայան

Լուսինե Պետրոսյան


Արմինե Գյոնջյան 

Լիլիթ Հայկազունի

Էլինա Սիմոնյան 

Արմինե Աբրահամյան 


Հռիփսիմե Գալստյան

Գրետա Բակունց 

Սոֆյա Գրիգորյան 

Նարինե Դավթյան 

Զառա Ոսկանյան 

Սոնա Փափազյան

Քրիստինե Հարությունյան 


Երկարացված օրվա նախագծեր 

Ծաղիկ Գասպարյան

Մայրանուշ Համբարձումյան

Սաթեն Օրդյան

Մելինե Սիմոնյան

Փառանձեմ Գրիգորյան 

Վարսիկ Աթոյան 






Դիտարկումներ
  • Տեսանյութերի հետ կցված չեն մեկանաբանություններ, երբեմն ուղղակի նկարներ են իրար հետևից, տեսանյութի բովանդակությունը հասկանալի չէ: