вторник, 1 мая 2012 г.

Ընտանիք, կենցաղ, բարքեր...

Ընտանիք... Այժմյան ընտանիքը ոչ մի նմանություն չունի այն հին նահապետական ընտանիքին: Այն ժամանակ էր, որ մարդիկ բարի էին, երեխան սիրում էր ծնողին և ընտանիքն էլ սրբություն էր: Բայց ինչն է փոխվել, ինչն է պատճառն այս մեծ փոփոխության: Ինչու հանկարծ մարդիկ սկսեցին չհասկանալ իրար: Չէ որ հենց ընտանիքում մարդ պետք է գտներ հանգստություն, զգար, որ իրեն հասկանում են: Ընտանիքում պետք է գտներ իր պաշտպանությունը, ուր իրեն շրջապատում էին հարազատ մարդիկ: Իսկ այժմյան ընտանիքը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում. երեխաները ձգտում են անկախության , ուզում են անել այն ինչ փչի խելքներին, իսկ ծնողներն էլ մշտապես բողոքում են, թե երեխաներն իրենց չեն հասկանում: Այդ ամենը այնքան է հասել, որ երեխան կարող է գոռալ ծնողի վրա, վիճել և նույնիսկ չափն անցնել... Բայց չէ որ ծնողներն են մեծացրել ու պահել երեխաներին, և ինչի համար, որ նա հիմա, մոռանալով այդ ամենը, ձեռք բարձրացնի ծնողի վրա:
      Հայ լինելով հանդերձ, մենք չպետք է մոռանանք, որ ընտանիքը սրբություն է, որ երկրի հզորությունը կայանում է ընտանիքի ամրության մեջ, որ ինչքան էլ միասնական ու ամուր է ընտանիքը, նույնքան միասնական և ամուր է հայրենիքը...
    Ճիշտ էր այն հին ու մեծագույն հերոսը` Գևորգ Մարզապետունին, երբ հայրենիքի գոյության հիմքը համարում էր ընտանիքը և այն փոքրիկ մանուկներին, որ մեծանում են  այդ ընտանիքներում...

суббота, 17 марта 2012 г.

Համացանցը և նրա ընձեռած հնարավորությունները

Հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ դպրոց էինք հաճախում մի  շարք գրքերով, երբ գրադարանում մի շարք գրքեր էինք քրքրում, որպեսզի մի քանի տող տեղեկություն գտնենք մեզ հետաքրքրող երևույթի մասին: Իսկ հիմա այլ է , նստում ես քեզ համար, վերցնում համակարգիչը,  մի քանի կոճակ ես սեղմում ու վերջ... տոննաներով ինֆորմացի, ինչքան ուզում ես կարդա: Իրավ է, ժամանակները փոխվում են, պետք է համակերպվել ժամանակի հետ:  Այն ժամանակ՝ իմ դպրոցական տարիներին, ես չէի կարող պատկերացնել, որ երբևիցե բլոգ կունենամ /պատկերացում էլ չունեի թե բլոգն ինչէ/, ժամանակները փոխվել են ... փաստորեն հարմարվել եմ ժամանակի հետ......
     Ես համացանցը նմանեցնում եմ աճպարարի այն փոքրիկ գլխարկին, որից այնքան մեծ պարունակությամբ իրեր էին դուրս թափվում, որ կապույտ էկրանը նույնիսկ չէր կարողանում ամբողջը ցուցադրել: Համացանցից էլ այդքան մեծ քանակությամբ ինֆորմացիա է դուրս թափվում, մնում է դա տեղավորենք մեր ուղեղներում. . .