воскресенье, 24 января 2016 г.

Հունվարի 25-29-ի աշխատանքային ծրագիր /առցանց ուսուցման առաջադրանքներ/

5-6-րդ դասարաններ

Հունվարի 25
Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
4.  Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
5.  Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:

Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Ա և Բ առաջադրանքները տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Տերյանը` հիշողություններում

Իսահակայանի հուշերից
Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1904թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվանզադեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

понедельник, 18 января 2016 г.

Իմ գյուղը /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի անցկացման ժամանակը՝ հունվարի 18-22
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր գյուղը/ ծնողների կամ տատիկ-պապիկի ապրած, ճանաչած վայրը/

1. Գյուղի պատմությունը, անվան բացատրությունը /ստուգաբանությունը/
2. Իմ գյուղի հարևան գյուղերը:
3. Իմ գյուղի գետը,  սարը: 
4. Գյուղի եկեղեցին, թանգարանը:
5. Այլ....

Ավարտուն նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ պրեզենտացիայի տեսքով:

Հարությունյան Դավիթ
Անուշ Մարգարյան
Մարկ Միկաիլ
Լուսինե Թադևոսյան
Պետրոսյան Դավիթ

суббота, 19 декабря 2015 г.

Ճամբարային գործունեություն

21-25.12.2015
6.1 ջոկատ

21.12.2015, երկուշաբթի
,,Սեբաստացի,, ռադիոյի համար ռեպորտաժի պատրաստում
Ամանորի, ձմռան թեմայով ասելուկների, բանաստեղծությունների հորինում, ներկայացում/ձայնագրություն կամ պրեզենտացիա/:

22.12.2015, երեքշաբթի
,,Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,, ստեղծագործության հիման վրա սցենարի մշակում, փորձեր:

воскресенье, 13 декабря 2015 г.

Արևմտահայերենի օրեր /նախագիծ/

Նախագծի տևողությունը՝ դեկտեմբերի 13-22
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ արևմտահայերենին, արևմտահայ գրողներին, նրանց ստեղծագործություններին: Մեդիանյութերի պատրաստում: 

Ստեղծագործություններ
5-րդ դասարան
Դանիել Վարուժան ,,Լուսնին,,
1. Բառերն ու բառակապակցությունները դարձրո՛ւ արևելահայերեն
Քեզի, կը տանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերու մեջ արծաթի:
2. Համեմատի՛ր բանաստեղծության քառյակները, ի՞նչ ընդհանրություն նկատեցիր:
3. Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բաեի մեջ է խտացված հերոսի տրամադրությունը:
4. Պատմի՛ր բանաստեղծության հերոսի մասին:

воскресенье, 29 ноября 2015 г.

Ձմեռային ուսումնական արձակուրդ /նախագիծ/

Նախագծի իրականացման ընթացքը՝  դեկտեմբերի 28-հունվարի 12
Նախագծի մասնակիցներ՝                      5-6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝    
  • Սովորողների ստեղծագործական և վերլուծական կարողությունների պահպանում , զարգացում
  • Հետաքրքիր ամանորյա նյութերի, ֆիլմերի պատրաստում
Առաջադրանքներ

1. Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող շնորհավորանքներ
2. Տոնական TV. ստեղծում և ներկայացնում են սովորողները
3. Պատումներ՝  ,,Ամանորի ամենաանսպասելի հյուրը,, ,,Մի նվերի պատմություն,, ,,Ամանորն իմ ընտանիքում,,:

Ձմեռ /նախագիծ/

Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանկահատվածը՝  դեկտեմբերի 21-25


Նախագծի նպատակը

  • Ուսումնասիրել Ամանորը, տոնի հետ կապված ավանդույթները
  • Ընթերցել, քննարկել , վերլուծել
  • Զարգացնել սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը
  • Հետաքրքիր, գեղեցիկ համեմատությունների, փոխաբերությունների միջացով զարգացնել սովորողների բառապաշարը:

Ստեղծագործական աշխատանք
Ամանորյա հեքիաթ
Ձմեռային  պատմություն
Ձմռան գանգատը

Հեքիաթի օրեր /նախագիծ/

Նախագիծը նախատեսված է 5-6-րդ դասարանների սովորողների համար
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-11

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ հայ ժողովրդական հեքիաթներին, ուսումնասիրել բարբառները:


Դեկտեմբեր ամսվա նախագծեր

понедельник, 23 ноября 2015 г.

«Մուշեղ Գալշոյան» օրեր

Նախագծի տևողությունը՝         նոյեմբերի  23-27
Նախատեսված է 5-6-րդ դասարանների համար
Նպատակը
  • Ծանոթանալ գրողին և նրա ստեղծագործությանը

Ընթերցանության նյութ

  • Ինչո՞ւ Մամփրեն որոշեց սովորել տառերը: Գրի՛ր քո վերաբերմունքը այս հարցի հետ կապված: 
  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Ինչպիսին էր համագյուղացիների վերաբերմունքը Մամփրեի՝ տառերը սովորելու որոշման վերաբերյալ: Ներկայացրո՛ւ համապատասխան հատվածներ:
  • Ինչպիսի ուսուցչուհի էր Մամփրեի թոռնուհին: Ինչպիսին պետք է լինի լավ ուսուցիչը:

четверг, 5 ноября 2015 г.

Ընթերցում եմ

Նախագծի մասնակիցներ՝  6-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝                         շուրջտարյա
Նախագծի նպատակն է 


  1. Խրախուսել ընթերցանությունը
  2. Սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը գրականության նկատմամբ
  3. Մղել ստեղծագործելու

вторник, 3 ноября 2015 г.

Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

понедельник, 2 ноября 2015 г.

Իսահակյանի կյանքից...

Երեք հետաքրքիր դեպք Իսահակյանի կյանքից: 
1
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.
-Ի՞նչ կերգեիր:
-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:
-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:
Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.
-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:

воскресенье, 1 ноября 2015 г.

Հոկտեմբեր ամսվա կատարողական

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագծերը: Յուրաքանչյուր նախագծից հետո ներկայացված է արդյունքը:

Լավագույն նյութեր՝



Սովորողների հետ թարգմանել ենք Տուվե Յանսոնի ,,Մումի տրոլը,, հեքիաթ-վիպակի երեք կարճ հատված: Աշխատանքը շարունակվում է:

среда, 28 октября 2015 г.

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

вторник, 27 октября 2015 г.

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, գնամ է հանգստանալու:
 Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնում,  բանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևը  շտապ մայրամուտ է գլորվամ։