среда, 30 октября 2013 г.

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոցը բավականին արդյունավետ էր: Շաբաթվա ընթացքում մասնակցեցի ձայնային մոնտաժի եռօրյա սեմինարին: Սեմինարավարը Կարեն Խաչատրյանն էր: Սովորեցինք Sound Forge ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է ձայնային մոնտաժի համար: Այն թույլ է տալիս բարձրացնել և իջեցնել ձայնը, մաքրել, կտրել և միացնել: Մյուս հնարավորությունները դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: Ծրագիրը մի փոքր դժվար էր ներբեռնելը, բայց նրանով աշխատելը հաճելի է:
Մյուս սեմինարը ,,Արաբկիր,, բժշկական կենտրոնի կազմակեերպած դեռահասներին և ներառական սովորողների տարիքային առանձնահատկություններին  նվիրված սեմինարն էր: Սեմինարը մի փոքր երկար էր, բայց հոգնածություն չես զգում և հակառակը՝ մի բան էլ դեռ ժամանակը չէր հերիքում: 
Սեմինարը տևեց երեք օր, որից երկու օրը բժշկական կենտրոնի մասնագետները աշխատում էին դասավանդողների հետ, իսկ վերջին օրը նախատեսված էր հանդիպում ծնողների և սովորողների հետ: Քննարկեցին բազմաթիվ հարցեր, հատկապես անդրադարձանք տարիքային առանձնահատկություններին, սովորողների շեղվող վարքին: 
Իսկ աշնանային դպրոցի վերջին օրը սովորողների հետ այցելեցինք Խնկո Ապոր գրադարան դիտելու թատրոնի խմբի պատրաստած ներկայացումը: Շատ հետաքրքիր անցավ:
Դիտարկումներ
Շաբաթվա ընթացքում բացի ձայնային մոնտաժից կային նաև այլ սեմինարներ, որոնց կցանկանայի մասնակցել, օրինակ՝ անիմացիա, հոդված, բայց ժամանակի պատճառով ստիպված պետք է լինեինք ընտրել մեկը: Իսկ ,,Արաբկիր,, բժշկական կենտրոնի կազմակերպած սեմինարի պատճոռով, որը շատ հետաքրքիր էր, ստիպված եղա բաց թողնել իմ առարկայական սեմինարը: 
Տաթևիկ Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий