четверг, 13 ноября 2014 г.

«Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», օր չորրորդ /ամփոփում/

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնական օրերը շարունակվում են: Ցուցահանդեսներով, նորամուտներով, վարպետության դասերով հագեցած օրեր են: Կրթահամալիրի բոլոր դպրոցները աշխույժ եռուզեռի մեջ են:
10:00-ին վարժարանային երրորդ հարկի բացումն էր: Փոփոխված , գեղեցիկ միջավայրում ավելի հաճելի է ուսանելը:
Կրթահամալիրի ուսումնական միջավայրն ավելի է նորանում և թարմանում, քանդված պատերը ստեղծում են ընդարձակ  տարածքներ, որտեղ մենք կարող են ազատ և անկաշկանդ ստեղծագործել: Այսօր՝ ժամը 10:30-ին , Մայր դպրոցում նոր ակումբ-ընթերցարանի բացումն էրՀյուր էին եկել  «Զանգակ»  և «Էդիթ Պրինտ»  հրատարակչություններից, ովքեր իրենց հրատարակած գրքերից նվիրեցին նորաբաց ակումբ-ընթերցասրահին: Իսկ վերջում կազմակերպվել էր հյուրասիրություն:
11:00-ին դարձյալ Մայր դպրոցում Ռոբոտիքս սրահի բացումն էր: Ցուցադրված էին կրթահամալիրի սովորողների պատրաստած ռոբոտները: Սրահում աշխատանքային եռուզեռ էր, ցանկացողները կարող էին մասնակցել ռոբոտաշինության աշխատանքներին: Ռոբոտները տարբեր էին, աշխատանքային խումբը ցուցադրեց նրանց կարողությունները:

Կրթահամալիրում օգտագործում են բոլոր տարածքներ, ոչ մի սանտիմետր ուշադրությունից և աշխատանքային գործունեությունից դուրս չի մնում: 12:00-ին Գեղարվեստի դպրոցի տանիքի բացումն էր: Նոր վերանորոգած տանիքը ուսումանական արտլաբարատորիա է՝ ակումբային տարածք, որտեղ կարող են հանգիստ ստեղծագործել բոլոր ցանկացողները: Տանիքը նաև դիտակետ է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Հենց տանիքին ելույթ ունեցան «Երաժշտական լաբարատորիա» ակումբի սաները: Երաժշտությունն ավելի էր գեղեցկացնում տանիքից երևող աշնանային պատկերը:
Նույն ժամանակ և նույն Գեղարվեստի դպրոցում նկարչական, տեխնոլոգիական ցուցահանդես էր և ֆոտոցուցադրություն: Բայց այս անգամ ցուցադրությունները պատրաստել էին կրտսեր դպրոցի սաները: Հայկ Ջահանգիրյանը ներկայացնում էր իր նկարները, որոնք տարաբնույթ էին և զանազան, չկրկնվող և անսպասելի գրավիչ: Տաղանդավոր փոքրիկը սովորում է երկրորդ դասարանում:
Արման Գրիգորյանը ներկայացրեց «Վենետիկը և ժամանակակից արվեստը» խորագրով վարպետության դաս: Հայտնի արվեստագետը, ով նաև դասավանդում է Գեղարվեստի ավագ դպրոցում , հանգամանալից ներկայացրեց Վենետիկը, խոսեց ժամանակակից արվեստի մասին, սիրով պատասխանեց բոլոր հարցերին:
Քոլեջ, արհեստների ավագ դպրոցում ցուցադրություն էր, որտեղ ներկայացված էին զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստ ընտրած սովորողների աշխատանքները: Սա նրանց առաջին, անդրանիկ ցուցադրությունն էր, կազմակերպել էր Թամար Հարությունյանը:
16:00-ին նորաստեղծ «Սեբաստիա»  մարազահամալիրում բասկետբոլի բաց առաջնությունն էր, համառ պայքար էր և գեղեցիկ խաղ:
Կրթահամալիրում համերգներ հաճախ են կազմակերպվում և տոնի առթիվ Մերի Առաքելյանը հրավիրել էր «Նարեկացի»  համույթին: Համույթը բազմանդամ էր, իսկ երգացանկը՝ տարաբնույթ, նվագում էին ժողովրդական գործիքների վրա: Իսկ խմբի երգչուհինները բոլորին զարմացրին իրենց մաքուր և գեղեցիկ ձայնով:
Աշխատանքները շարունակվում են:

Տաթև Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий