среда, 8 апреля 2015 г.

Ինչպես կողմնորոշվել տեղանքում

Վստահ եմ ձեզանից շատերը սիրում են անտառում զբոսնել: Բայց արդյոք բոլորը կարող են կողմնորոշվել տեղանքում և գտնել ետդարձի ճանապարհը:
Կողմնորոշվելու ամենահեշտ միջոցը կողմնացույցից օգտվելն է: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը:
Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում կիրառվում էին կողմնացույցեր: Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է 12-րդ դարից սկսած: Այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսկան սլաքը:
Հին ժամանակ, երբ կողմնացույց չի եղել մարդիկ կողմնորոշվել են արևի և աստղերի միջոցով: Ամենահուսալի երկնային կողմնացույցն արևն է: Ամեն առավոտ նա հորիզոնի վրա է, կեսօրին ոչ մեծ բարձրության վրա, այնուհետև ավելի ու ավելի ներքև է իջնում և օրվա վերջում թաքնվում է հորիզոնի հետևում: Այն տեղը, որտեղից արևը դուրս է գալիս, անվանում ենք արևելք, որտեղ մայր է մտնում, անվանում ենք արևմուտք: Կրիաները և մեղուները կողմնորոշվում են արևի միջոցով:
Կողմնորոշման ձևեր
Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով: Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :
Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:
Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ: Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :
Կողմնորոշում ձմռանը: Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:
Ինչպես կողմնորոշվել անտառում: Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք: 
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ: 
Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ: Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:
Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք: 
Սնկերը հիմնականում աճում են ծառերի հյուսիսային մասում՝ թփերի մեջ:
Անձրևից հետո ավելի շու չորանում է առարկաների հարավային կողմը:
Իմացիր նաև, որ եղնիկները իրենց եղջյուրները քերում են ծառի հյուսիսային կողմում: 

Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:



Комментариев нет:

Отправить комментарий