Մայիսի 30-ից հունիսի 10-ը Միջին դպրոցում եղել եմ 6-1/2/ ջոկատի ջոկատավարը: Ճամբարային օրերին երեք օր աշխատել եմ Դպրոց-պարտեզի 5-1 ջոկատի հետ:
Իմ բլոգում նախապես հրապարակված է եղել ջոկատի ճամբարային գործունեությունը:
Հիմնական նախագիծը Թարգմանչական ստուգատեսին մասնակցելն էր և ,,Արևիկ ,, ամսագրի համար թարգմանություններ անելը:
5-1 ջոկատում թարգմանություններից բացի կազմակերպել ենք քաղաքային ընթերցումներ. այցելեցինք Գաֆեսճյան արվեստի կենտրոն, հետո քայլեցինք քաղաքում և կարդացինք Չարենց:
Եվս մեկ օր ճամփորդեցինք քաղաքից դուրս, բարձունք հաղթահարեցինք, ճանաչեցինք և բացահայտեցինք հայրենիքի մի մասը. Մեղրաձոր-Թեժայռուք:
Ճամբարային նախագծում ներառված էր նաև խոհանոցային գործունեությունը. պատրաստեցինք համեղ պիցցա, շոկոլադե բանաններ: Ակտիվ մասնակցություն ունեցան աղջիկները, իսկ տղաները ստեղծագործական մոտեցում ցուցաբերեցին պիցցա պատրաստելիս:
Երգն ու պարն անբաժան են մեզնից նաև այս օրերին. մասնակցեցինք Յու. Բախչյանի այգում կամզակերպված երգատոն-պարատոնին, Անտիվիրուս Կոմիտաս նախագծին, տերմինահարուհու երաժշտական սեմինարին:
Մեր օրը գունեղ և հետաքրքիր էին դարձնում մարզական խաղերը և ռազմամարզական մրցույթները: Մրցույթներին մասնակցում էին նաև 5-րդ դասարանցիները:
Պարոն Մարգարյանի հետ իրականացրել ենք ,,Ազգային խաղեր,, նախագիծը, սովորեցինք մի քանի ազգային խաղ, խաղացինք, օր՝, ,,Յոթ քար,, և ,,Կռափայտ,,:
Մասնակցել ենք նաև ,,Սեբաստացի,, ռադիոյի ձայնագրման աշխատանքներին, երկու ռադիո ենք ձայնագրել:
Գրական ընթերցումներ ենք կազմակերպել նաև Մայր դպրոցին հարակից այգում:
Ամենատպավորվածը ,,Բարձունքի հաղթահարում,, նախագիծն էր, որն այս անգամ իրականացրինք Վայոց Ձորի Հերհեր գյուղում:
Կրթահամալիրի թարգմանիչների խմբով մասնակցել ենք ուխտագնացություն-արշավի դեպի Օշական՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին թարգմանիչ Մեսրոպ Մաշտոցին:
Ընթացքում նաև մնջախաղի թատրոնի փոձեր ենք արել, սովորողների մոտ բավականին լավ էր ստացվում այս ձևով աշխատելը և զարգացնում էր ստեղծագործական կողմը:
Այսպիսով, հագեցած և հետաքրքիր երկու ճամբարային շաբաթ ենք ունեցել, որի ընթացքում ուսումնական- հայրենագիտական երկու ճամփորդություն ենք կազմակերպել /Մեղրաձոր, Օշական/ , մեկ գիշերակացով ճամփորդություն, իրականացրել ենք երեք նախագիծ, քայլել ենք, մարզվել, երգել, սովորել նոր պարեր: Ամառային ճամբարը համարում եմ հաջողված:
Սովորողների արձագանքներից
Ամառային ճամբարը մեկնարկեց . Աստղիկ Ավագյան
Ճամբարային առօրյան 6-1 ջոկատում. Մարիամ Մայիլյան, Մանե Մանուկյան
Եվս մի հետաքրքիր ճամբարային օր . Գոռ Սաֆարյան, Էլինա Մարտիրոսյան
Ջոկատավար՝ Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий