Ուսումնասիրել եմ Դպրոց-պարտեզի մայրենի դասավանդողի և չորրորդ դասարանցիների բլոգները:
Դասավանդող Արմինե Աբրահամյանի բլոգը հետաքրքիր, նախագծերով լեցուն բլոգ է:
Դասավանդող Արմինե Աբրահամյանի բլոգը հետաքրքիր, նախագծերով լեցուն բլոգ է:
- Բաժիններն ունեն նաև ենթաբաժիններ, տեղադրված են տեսանելի վայրում, հաստակ նշված վերնագրերով, ճիշտ դասավորված:
- Բլոգն ունի արխիվ, մուտքի հաշվիչ, օրացույց:
- Հղումների բաժնում կան մեդիագրադարանի, տնօրենի օրագրի, ենթակայքի հղումները, նաև այլ հետաքրքիր կայքերի, այլ դասավանդողների բլոգների հղումներ:
- Բլոգի անունը հայերեն է, նշված է ուսումնական հաստատությունը:
- Բլոգավարի մասին չկա տեղեկություն կամ տեսանելի վայրում չէ:
- Բլոգում առկա են ուսումնական ծրագրերը, տարվա ընթացքում իրականացրած նախագծերը, նախագծերի արդյունքները՝ սովորողների աշխատանքների հղումներով:
- Առանձին փաթեթով հավաքված են սովորողների հետ ստեղծաված ռադիոնյութերը, գրական ընթերցումները:
- Կան ստուգատեսային նյութեր:
- Երևում են դասավանդողի հրապարակումները, հոդվածները:
- Նախագծերում կան նաև ընտանեկան առաջադրանքներ, ընտանեկան ռադիոընթերցումներ:
Բլոգ ունի 56 սովորող
- Մի մասի բլոգներում նշված չէ դպրոցը, կրթահամալիրը:
- Մի խումբ սովորողների մոտ չկա ,,Մայրենի,, բաժին, բայց առկա են մայրեիին վերաբերող նյութեր:
- Բլոգների մեծ մասում կան ստուգատեսային, նախագծային առաջադրանքներ:
- Մի շարք սովորողների մոտ առկա են ճամփորդական պատումներ, հաշվետվություններ:
- Քիչ են տեսանյութերը, ավելի շատ առկա են ձայնագրություններ, ռադիոնյութեր:
- Մի քանի սովորողի բլոգում տեղադրված են սեփական ստեղծագործությունները:
Ամփոփում
Կարծում եմ՝ բլոգներում պետք չէ տեղադրել գիտելիքների ստուգման առաջադրանքները/մի քանիսի մոտ կար/ :
Քիչ են տեսանյութերը , նախագծերի ամփոփումները:
Առաջարկում եմ հետևել, որպեսզի սովորողները բլոգների անունները դարձնեն հայերեն և անպայման նշեն դպրոցը /մի մասի մոտ թերի էր/:
Комментариев нет:
Отправить комментарий