понедельник, 24 апреля 2017 г.

Զանգու. տուտից տուտ

Նախագիծ  
Աբովյանը ոչ միայն իմ հերոսն է, ես նրա Զանգի՝ գեղեցիկդ իմ Զանգի գործի, իմ հայրենիի գործի շարունակողըԵս ուզում եմ Զանգի, Հրազդան, Երասխ, Արազ ճամփեն բացեմ-անցնեմ-մաքրեմ, գեղեցիկդ իմ Զանգի, շողշողացնեմ-խաղացնեմ, չլմփացնեմ․․․ ձեզ հետ, այ խլշտան գառնուկներ
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛ով  քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ ողջույն տվեց, քո համն առավ


Նախագծի տևողությունը՝ շուրջտարի
Նախագծի մասնակիցներ ՝
  • 2-4 տարեկաններ
  • 5-6 տարեկաններ
  • 1-3-րդ դասարանցիներ
  • 4-5-րդ դասարանցիներ
Նախագծի ընթացքը
  • Նախապատրաստական աշխատանք.  երթուղու ընտրություն, քարտեզի կազմում, տեղանքի ուսումնասիրություն: 
  • Կրթական փոխանակումներ. կապ հաստատել ընտրվածք տարածքների դպրոցի, սովորողների հետ, համատեղ իրականացնել նախագիծը:
  • Համատեղ էկոլոգիական և գետի մաքրման աշխատանքներ:
  • Նախագծի իրականացում, ռադիոնյութերի, տեսանյութերի պատրաստում:
  • Հաշվետվության պատրաստում- հրապարակում: 
Անհրաժեշտ պարագաներ
  • սնունդ, ջուր
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Երթուղիներ
Քանաքեռ-Վերին Պտղնի-Գետամեջ
Հրազդան-Մարմարիկ-Հանքավան
Արգավանդ գյուղ-Կարմիր բլուր
Թաիրով-Հայասնիստ-Ղուկասավան
Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ
Բջնի

Комментариев нет:

Отправить комментарий