четверг, 19 апреля 2018 г.

Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն ուսումնական բնագավառի կազմակերպում

1-3-րդ դասարաններ
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև բազմամարտի նախագծերը, քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

5-6 տարեկանները, 2.2, 2.1 դասարանների սովորողները շաբաթական մեկ անգամ լողում են փակ լողավազանում, հեծանիվ վարել են սովորում, մարզական պարապմունքներ են անցկացնում դպրոցի մարզադահլիճում կամ այգու ավազե հրապարկում:

4-5-րդ դասարաններ
4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: 

Պարապմունքները կազմակերպվում են Մայր դպրոցում, սովորողներին ուղեկցում է կազմակերպիչը: Արևմտյան դպրոցից Մայր դպրոցում գնում և հետ են գալիս ոտքով: 
4-րդ դասարանի սովորողները ծանոթանում են տարբեր մարզաձևերի, հեծանիվ են վարում, մարմնամարզությամբ են զբաղվում, այլ: 
5-րդ դասարանի սովորողները  մարզվում եմ ընտրած մարզական ակումբներում: 



Комментариев нет:

Отправить комментарий