воскресенье, 3 марта 2019 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Ագարակ-Ոսկեհատ

Ճամփորդության մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝ 07.03.2019
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Ագարակ-Ոսկեհատ-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Մարալ Կարապետյան, Էմանուել Ագջոյան

Ճամփորդության նպատակը՝ 
  • Ամբերդ գետի ուսումնասիրություն
  • Հայրենագիտական քայլք. ճանաչում ենք քայլելով
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կապերի հաստատում 
  • Նոր տեղեկությունների հավաքում 
  • Ամբերդ գետի էկոլոգիական խնդրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքների իրականացում
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
  • Ծանոթանալ գյուղերին՝ Ագարակ, Ոսկեհատ
  • Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը
  • Պատրաստի քարտեզով նայել Ամբերդ գետը, ծանոթանալ գետին 
Ճամփորդության ընթացքը
  • Մեկնարկ՝ 09:00-ին , Մայր դպրոցի բակից
  • Առաջին կանգառ՝ Ագարակ
  • Ագարակից քայլք դեպի Ոսկեհատ՝ Ամբերդ գետի հունով՝ արշավի երկարությունը՝  4կմ
  • Ոսկեհատ գյուղում հանդիպում գյուղի դպրոցի սովորողների հետ , գետի մաքրման աշխատանքների հնարավոր իրականացում 
  • Քայլք Ոսկեհատի քարափով 
  • Ծանոթություն գյուղին, շրջայց
  • 16:00` վերադարձ Երևան
Անհրաժեշտ իրեր՝ բրդուճներ, ջուր, հարմար հագուստ, կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ, մեկանգամյան օգտագործման ձեռնոց, տեղեկատվական թերթիկներ 

Արդյունքը՝ Ամբերդի հետի մի հատվածի հետազոտում, տղեկությունների գրանցում, մեր ուժերով մի հատված մաքրում, համագործակցություն: Ամբերդ գետի մաքրության հարցի հանրայնացում: 
Սովորողների տպավորությունների հրապարակում բլոգներում պատումների, ֆոտոշարերի տեսքով: 

Комментариев нет:

Отправить комментарий