воскресенье, 18 августа 2019 г.

Երվանդ Օտյան 150

Երվանդ Օտյան 150

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-20 
 Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ 

Առաջադրանքներ, ընթերցանություն 

Երգիծանքը իրականության արտացոլման հատուկ տեսակ :  Ծանոթանում ենք այս ուղղությանը: 



Կեղծ լրտեսը

  • Տրված նախադասություններն արևելահայերեն դարձրու. Ազգասեր կձևանա բերներուս խոսք առնելու համար: Ուշ մնացածի պես կքալեին կոր: Բիս մարդը բերանը կկղպե կնստի, ուրիշներու ըսածին մտիկ կընե: Վտաբգավոր բան մը ունինք նե՝ մեջտեղը մի՛ ձգեք: 
  • Ի՞նչ իմաստով է գործածված հանդիսական բառը հետևյալ նախադասություններում. Հանդիսական ձայնով մը հարցուց: Հանդիսական, կարևոր մարդու մը հովերը ուներ: 
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները. Ա. Հայկական խնդիրն այնչափ կշահագրգռեր զինքը, որչափ Չինաստանի երկաթուղիների խնդիրը: Բ. Հագավ լրտեսությունը, ծպտվեցավ անով և սկսավ շահագործել զայն: 
  • Որտե՞ղ են կատարվում դեպքերը: 
  • Նկարագրի՛ր Պոլսի հայերի քաղաքական կյանքը: 
  • Ժաքին Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրո՛ւ, Գ. բնութագրի՛ր: 
  • Պատվածքում ներկայացված հասարակությունը բնութագրի՛ր ըստ հետևյալ հատվածների. Ա. Մյուսյու Ժաք, կարևորություն մի՛ տար, թշնամիիդ մեկը բան մըն է ըսեր է: Բ. Իրավ է, առաջվա մտերմությունը ցույց չէին տվե իրեն, բայց ի փոխարեն ավելի հանգանքով կվարվեին հետը: Գ. Ու հա հարգանքն ու պատկառանքը գրեթե երկյուղածության կհասներ ամենուն  քով: 
  • Հեղինակն ի՞նչ վերաբերմունք ունի հերոսների նկատմամբ:

Համբարձում աղա 

  • Տրված արտահայտություններն արևելահայերեն դարձրու: Էրիկ կնկա կռիվ, Դժբախտ արկած մը կամ ուրախալի դեպք մը, երեսը ջուր սրսկել, Հազիվ տարին անգամ մը պատեհություն կունենայինք տեսնելու: ....որպեսզի ոևէ  դիպվածական արկածե զերծ մնա: Մեր ուշադրությունը կկեդրոնացնեն քալողին ոտքերու վրա: Փչացուցած էր հորենական հարստությունը և հիմակ անոր թափթփուկներովը կապրեր: Ու կենացներ կպարապեր՝  սպասելով տան էրիկ մարդուկներուն, որոնք այդ իրիկունքը քիչ մը ուշ մնացած էին: 
  • Ի՞նչ իմաստով է գործածված մասնավոր բառը հետևյալ նախադասությունների մեջ. Ա. Մասնավոր ուշադրությունս գրաված էր ժամացույցը: Մասնավոր հարգանքով մը կվարվեին հետը: 
  • Ինչո՞վ էր արտահայտված հարգանքը Համբարձում աղայի նկատմամբ: 
  • Բացատրի՛ր տրված նախադասությունները. Ա. Իր ազդած պատկառանքը և իր կարողության վրա ունեցած հավատքներիս տակավին այնքան զորավոր էր, որ մենե շատերը կկարծեին, թե գույժը իմաց տալու լավագույն ձևը այդ է: Բ. Համբարձում աղա, անայլայլ, բազմոցին վրա նստած իր զոհը կդիտեր: 
  • Պատմվածքում գտի՛ր. Ա. Հակադրված կերպարներ /արտաքին, բնավորություն/: Բ. Հերոսների նկատմամբ պատմողի հակադիր վերաբերմունք, Գ. Այլ հակադրություններ: 
  • Ցույց տուր այն հատվածները, որոնք բնութագրում են Սերգիս աղային: 
 


Օտյանի մասին /մշակել/ 




Комментариев нет:

Отправить комментарий