Նախագծի ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 20_22։
Նախագծի մասնակիցներ՝ 6_8_րդ դասարանների սովորողներ։
Նախագծի երթուղին՝ Երևան_Արտաշատ_Վեդի_Ուրցաձոր_Շաղափ_Լանջանիստ_Լուսաշող_Լանջառ_Զանգակատուն_Չիվա_Արենի_Գետափ_Շատին_Եղեգիս_Հերմոն_Արատես։
Մինչև իջևանատուն հասնելը հնարավորության դեպքում կմտնենք ճանապարհի գյուղերից մեկը՝ ծանոթանալու նպատակով: Ուշադրության կենտրոնում է Արգիճի գետը:
Հիանում ենք Արմաղանով, Ներքին Գետաշենի Կոթիվանքով, խաչքարերի պուրակով:
Նախագծի նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ. ճանաչում_ուսումնասիրում ենք Ելփին, Եղեգիս գյուղերը
- Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
- Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերությունների ստեղծում
- Թումանյան 150. կարդում ենք նախագիծ
- Բարձունքի հաղթահարում
Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն։
- Գրականության ուսումնասիրում, համեմատում համացանցային տվյալների հետ։
- Բանահյուսական նյութերի, բանավոր պատմության հավաքման նախապատրաստական աշխատանքներ, աշխատանքի բաժանում։
- Թումանյան 150 նյութերի ընտրություն, ընթերցում, փոխանցում Ելփինի սովորողներին։
Ճամփորդության ծրագիր
Սեպտեմբերի 20
- 11:30 մեկնում կրթահամալիրի մարզադաշտերի մոտից
- 13:30 Ելփին, այց դպրոց, հայրենագիտական քայլք Եկփինում, պատմամշակութային կոթողների ուսումնասիրում, ուղեկցում են Ելփինի սովորողները, Թումանյան 150-միասնական ընթերցումներ
- 15:00 ճաշ . ընդմիջում բրդուճներով
- 16։00 ժամանում Եղեգնաձոր,այցելություն թանգարան
- 18:00 ժամանում Արատես
- 18:00_19:00 ընթրիքի պատրաստում, ընթրիք
- 19:00 խաղեր, խարույկ, զրույցներ
- 21:00 օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ, հիգիենա
- 22:30 քուն
Սեպտեմբերի 21
- 08:00 վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան նախավարժանք
- 09:00 նախաճաշ
- 10:00 բարձունքի հաղթահարում. բարձունքը’Անանուն, բարձրությունը’ 1700-1900, ուղեկցում է Սմբատ Պետրոսյանը, կցված է բարձունքի լուսանկարը
- 14։00 վերադարձ, ճաշ
- 15։00 հանգստի ժամ, տարածքի խնամք
- 16։00 խնձորատունկ
- 17:00 քայլք Արատեսում, Խաչոց ձոր
- 18:30 ընթրիք
- 20.00 օրվա ամփոփում, խարույկ, հանգիստ
- 22:30 քուն
Սեպտեմբերի 22
- 08։00 վերկաց, հիգիենայի ժամ
- 08:30 առավոտյան նախավարժանք
- 09:30 նախաճաշ
- 10։30 — 15:00 քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, ալոճի, դեղաբույսերի հավաքում
- 15:00 իրերի հավաքում, ճաշ
- 16:00 վերադարձ՝ Արատես, Երևան երթուղով:
Մասնակցին անհրաժեշտ պարագաներ
- Քնապարկ
- Ուսապարկ
- Լապտեր
- Անձնական հիգիենային պարագներ
- Արևապաշտպան գլխարկ
- Տաք գլխարկ
- Տաք հագուստ
- Մարզահագուստ
- Անջրանցիկ բաճկոն
- Լողազգեստ
- Մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ
- Կրթահամալիրային բուկլետներ
- Աղբի տոպրակ, ձեռնոցներ
Комментариев нет:
Отправить комментарий