
«Մուտք» _ի ճամբարը շարունակում է իր գործունեությունը, կրթահամալիրում սովորել ցանկացող երեխաները զարգացնում են իրենց բլոգային հմտությունները, մասնակցում դասավանդողների նախագծերին, այգու բարեկարգման աշխատանքներին։ Զուգահեռ չի դադարում ընդունելությունը, անընդհատ այցելություններ են, Միջին դպրոցում սովորել ցանկացող երեխաներ, հետաքրքրասեր ծնողներ:
Փոքր խմբերով շարունակվում է ծրագրաստեղծ գործունեությունը. դասավանդողները աշխատում եմ այս ուսումնական տարվա նախագծերի և ծրագրերի վրա։
Մաքրում և նոր ուսումնական տարվան ենք պատրաստում նաև կաբինետները, լաբորատորիաները։
Օրվա երկրորդ կեսին սեմինար էր նախագծային խմբերով։ Դասավանդողները նախապես ընտրել էին, թե որ նախագծային խմբում են ցանկանում լինել։ Ես ընդգրկված է Բլեյան բաց ցանց նախագծային խմբում, որտեղ քննարկեցինք նախորդ աշխատանքները, ինչպես և ինչ ձևաչափով հավաքվի արդեն արված աշխատանքը, ունեցած տվյալները, որպեսզի շարունակական լինի և հեշտ հետագա նախագծերի համար: Նելի Արղությանը ներկայացրեց նախակրթարանի մասով առաջիկայում նախատեսվող ցանցային գործունեության ուղղությունները: Արդյունավետ սեմինար էր:
Սեմինարից հետո շարունակվեցին անհատական աշխատաժամանակով նախատեսված աշխատանքները:
Ֆոտոշարքը՝ ստորև:
Սեմինարից հետո շարունակվեցին անհատական աշխատաժամանակով նախատեսված աշխատանքները:
Ֆոտոշարքը՝ ստորև:
Комментариев нет:
Отправить комментарий