воскресенье, 2 февраля 2020 г.

Եռօրյա ձմեռային ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ փետրվարի 8-10
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Անդրանիկ Դարբինյան
Մեկնում՝ փետրվարի 8-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:30 : 
Վերադարձ՝ փետրվարի 10-ին՝ 16:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով, վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:
Գիշերակացը՝ Արատեսի դպրական կենտրոնում

Նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ. Վայոց ձորը ձմռանը
  • Գետը համայնքում. ճամբարի երթուղու գետերը, ծանոթանում ենք, ուսումնասիրում, ճանաչում 
  • Ձմեռային մարզական խաղերի կազմակերպում 
  • Ձմեռային քայլարշավներ 
  • Ձմեռային քանդակներ 

Կանգառներ
  • Տիգրանաշենի ոլորաններ
  • Արափա գետի մոտ
  • Եղեգիս գյուղում, քայլք գյուղում 
  • Արատես 
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
  • Քարտեզի միջոցով ճամբարի երթուղում կազմում 
  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն
  • Ձմեռային մարզախաղերի մասին տեղեկություններ ընթերցում 
  • Ինտելեկտուալ վիկտորինաների պատրաստում 
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ սովորողի համար՝ 6000 դրամ։ 
Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար 
Տրանսպորտի վճար՝ 3000  մեկ սովորողը, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։ 


Ճամբարի ծրագիր 
Փետրվարի 8
09:30` մեկնում Մայր դպրոցի կանատեղիից
11:00` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ
12:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում 
13:00` Եղեգիս գյուղ, քայլարշավ գյուղում, այցելություն գյուղի եկեղեցիներ 
14:30` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, թեթև ընդմիջում բրդուճներով 
16:00` ձմեռային խաղեր, սահնակ, դահուկ 
18: 30` ընթրիք 
20:00`հավաք խմբով, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, ընթերցումներ 
22:00` քուն 

Փետրվարի 9 
08:30` վերկաց, հիգիենա 
09:00` նախաճաշ
10: 30` քայլք դեպի Արատեսի վանք, գետի մոտ 
12: 30` վերադարձ, ճաշի պատրաստություն
13:00-15:00` ձմեռային մարզական խաղեր, ձնե քանդակների պատրաստում 
15:00` ճաշ
16:00` ինտելեկտուալ խաղեր, տարածքի հավաքում 
18:00` ընթերցումներ՝ Թումանյան, Չարենց, Տերյան
19:30` ընթրիք 
20: 30` հավաք խմբով, օրվա ամփոփում, զրույցներ 
22:00` քուն 

Փետրվարի 10
08:30` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
09: 30` ձմեռային մարզական խաղեր
11:30` վերադարձ 

Անհրաժեշտ իրեր
  • Քնապարկ
  • Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ, գլխարկ, ձեռնոցներ 
  • Հիգիենայի պարագաներ
  • Թղթե մեկ անգամյա օգտագործման սպասք
  • Բրդուճներ, ջուր 
Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով: 

Մասնակիցները՝ հայտում
Քարտեզը՝ Ստելլա Մնացականյանի բլոգում։






Комментариев нет:

Отправка комментария