пятница, 1 июля 2022 г.

Հայոց լեզու և գրականություն - 8- րդ դասարան․ 2022-2023 ուստարի


Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր



Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան՝ 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական, կարճաժամկետ և երկարաժամկետ  նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:


8-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը
  • ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 

Ուսուցման խնդիրները
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են՝ 
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում,
  • մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով, 
  • ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում,
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և  նկարագրական հմտությունների զարգացում,
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողություն, բառարաններից և տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում,
  • լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում:

Դասընթացը՝  Հայոց լեզու՝ շաբաթական երեք ժամ, գրականություն՝ շաբաթական ՝ 2 ժամ: 

Ուսուցման կազմակերպումը
  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի միջոցով, որոնք բխում են կրթահամալիրի ուսումնական օրացուցից: Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն ուսուցչի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, մեդիաընթերցարաններ, տեսանյութեր և այլն: Հաջողված աշխատանքների փաթեթը տրամադրվում է Մեդիագրադարանին:
  • Մեծ տեղ է տրվում բանավոր աշխատանքին. սովորողը պետք է կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել: Գրական ստեղծագործությունները ուսումնասիրվում են քննարկման, բանավեճի մեթոդների միջոցով: 
  • Խրխուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում ընթերցանության նյութեր, հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում: 
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում և  mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման և վիրտուալ տիրույթի միջոցով  իր խոսքը, ստեղծագործական մտահղացումները հրապարակում, հանրայնացնում է: 
  • Խոսքի ուսուցում-յուրացումն անընդհատ աշխատանք է և չի սահմանափակվում  մայրենի լեզվի ուսումնական պարապմունքով և տնային-լրացուցիչ աշխատանքով: 
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողը օգտագործում է  տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, էլեկտրոնային բառարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: 
  • Սովորողին տրվում է ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անհատական նախագծեր իրականացնելու ձևով: 
  • Որևէ դասագիրք չի կարող լինել ուսուցման միակ կամ հիմնական նյութը. օգտագործվում են տարաբնույթ կայքեր, աղբյուրներ, նյութեր...

Ուսումնական միջավայր
Ուսումնական միջավայրը այս դեպքում միայն դասարանը չէ ՝ համապատասխան մեդիամիջոցներով, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, քաղաքը, փողոցը, մոտակա այգին, տեսարժան վայրը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: Առարկայի դասավանդման մեջ կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր:  Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում: 

Ուսումնական գործունեության ձևեր
  • ընթերցանություն
  • խմբագրական աշխատանք
  • թարգմանություններ
  • ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
  • ռադիոաշխատանք, հարցազրույցներ տարբեր թեմաներով
  • բանավեճերի կազմակերպում
  • առցանց դասեր և քննարկումներ
  • անհատական և խմբային նախագծեր
  • լեզվական աշխատանքներ
  • տեքստի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում 
  • մասնակցություն հայոց լեզվի ֆլեշմոբին
  • դասընկերներ բլոգների ուսումնասիրություն
  • հետազոտական աշխատանքներ
  • մասնակցություն TV նախագծերին
  • ամսագրային աշխատանք
  • հանդիպումների, վարպետության դասերի կազմակերպում, մասնակցություն, լուսաբանում
  • այլ նորարական մտքեր, գաղափարներ 

Բլոգավարություն
8-րդ դասարանի սովորողը պետք է ունենան բլոգ և հաճախակի նյութեր տեղադրի:
Բլոգում՝ ,,Հայոց լեզու ,, և ,,Գրականություն,, բաժիններում  պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող նյութերը,
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ,
  • սովորողի հեղինակային ստեղծագործությունները՝ պատմություն, առակ, բանաստեղծություն, այլ,
  • անհատական նախագծերի արդյունքները:
Սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ գրի և պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:

Լրացուցիչ 
Համաճարակային կամ այլ արտակարգ իրավիճակից ելնելով դասերը կարող են  կազմակերպվել
  • առկա ուսումնառության ձևով
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում 
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում 
  • հեռավար ուսուցման ձևով 
Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:  

Գնահատում
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակայինկրթական ծրագրի
 չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքըև՛գրավոր խոսքըև՛
 խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտություններըև՛ բլոգային աշխատանքը
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի 
մասնակցության աստիճանով:
Գնահատանիշը նշանակվում է յուրաքանչյուր ամսվա  և ուսումնական շրջանների ավարտին:
 Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
  • Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքըև՛գրավոր խոսքըև՛ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտություններըև՛ բլոգային աշխատանքը
  • Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:
  • Ուսուցչի գնահատման հիմքում սովորողի ինքնագնահատումն է: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված նախագծային աշխատանքների փաթեթ, որը ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում և ինքնուրույն գնահատում իր աշխատանքը:  Սա հնարավորություն է տալիս ամբողջական,  տեսանելի աշխատանքների փաթեթ ունենալ: Նաև մղում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական: 

4-5 միավոր
  1. Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույն պարտադիր մասի կատարում:


6-7 միավոր
  • Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույնպարտադիր մասի կատարում:
  • Մասնակցություն քննարկումներին՝ և՛ բանավորև՛ գրավոր:
  • Թարգմանություն, ռադիոնյութի և տեսանյութի պատրաստում:
  • Նախագծային աշխատանքների իրականացում՝ նվազագույն չափով:

8-9 միավոր
  • Նախագծային աշխատանքի արդյունավետ և լիարժեք կատարում:
  • Ինքնակամ ընթերցանություն և վերլուծություն:
  • Ակտիվ մասնակցության ամսագրերի աշխատանքներին
  • Անհատական նախագծերի իրականացում

10 միավոր
  • Նշվածների լիարժեք կատարում:
  • Մասնակցություն ստուգատեսներին կամ ստուգատեսի կազմակերպում
  • Արված աշխատանքների հանրայնացում, ներկայացնել կարողանալու հմտություններ։ 
  • Գեղեցիկ և ամբողջական բլոգի առկայություն։  
Ուսումնական գրականություն
Սուսան Մարկոսյան, Հայոց լեզու, 8-րդ դասարան
Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, Ընթերցարան, 8-րդ դասարան
Սուսան Մարկոսյան, Գրաբարի դասագիրք
Ուսումնական այլ կայքեր, էլ. նյութեր, բառարաններ

Մեթոդական գրականություն

Ռոդարի ,,Ստեղծագործական երևակայության զարգացում,,
,,Դպիր,, ամսագիր

Հարցերի և առաջադրանքների շտեմարան /Ըստ ՀՕշականի ,,Գրականություն,, դասագրքի/:

Ծրագրի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:  Մայրենի լեզվի ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերովՆախագծի քննարկումից հետո սովորողները ստանում են նախագծային առաջադրանքներըկատարում դրանք /խմբաին կամ անհատական/: Ավարտելուց հետո վերջնական արդյունքը ներկայացնում են կայքում և իրենց բլոգներում : Դասավանդողը վերահսկում է նախագծի կատարման աշխատանքները:
  Նախագծի շրջանակներում կազմակերպվում են նաև ուսումնական ճամփորդություններ:Ուսումնական ճամփորդության գնալուց առաջ սովորողը փնտրումտեղեկություններ է գտնում տվյալ վայրի վերաբերյալիսկ 
ճամփորդության ժամանակ նայում էհամեմատումլուսանկարումՃամփորդության ավարտից հետո հաշվետու նյութ է պատրաստում /ֆիլմպատում ևայլն/: 
 Նախագծային լավագույն նյութերը կարող են ներկայացվել ստուգատեսներին:

Ծրագրին կցվում է նաև նախագծերի փաթեթ՝ յուրաքանչյուր ամսվա համար:

Ծրագրի կատարման ընթացքում առաջացած դիտարկումները մանկավարժական պատումի տեսքով արտացոլվում են ուսուցչի մանկավարժական ,,Օրագրում,,: 
Մեթոդական մշակումներ
Բովանդակային միջուկ 
  • Ուսումնական օրացույց- առարկայական 
  • Նախագծեր
Էլեկտրոնային ամսագրեր

Комментариев нет:

Отправить комментарий