понедельник, 24 октября 2022 г.

Մայրենիի գնահատումը Միջին դպրոցում

Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: 

Գնահատումն իրականացվում է ըստ․

  • ամիսների
  • ուսումնական շրջանների
  • տարեկան ամփոփման
  • կրթահամալիրային հետազոտությունների

Դասավանդողը, դպրոցի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների, տարեկան գնահատում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն:

Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։

6-8-րդ դասարանում սովորողի ընթացիկ, ամսական, ուսումնական շրջանի, տարեկան ամփոփիչ գնահատումն իրականացնում է դասընթացը դասավանդողը` դրա ծրագրով որոշված գնահատման սկզբունքների համաձայն, սովորողի բլոգում հրապարակված աշխատանքների հիման վրա: Սովորողի ուսումնական աշխատանքի ընթացիկ գնահատումը սովորողի ջանքի և ուսումնական աշխատանքի արդյունքների արձանագրումն է: Սովորողի ուսումնական բլոգը (3-րդ դասարանից սկսած`պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) զարգացմանը հետևելու գործիք է. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների, աշխարհայացքի և մշակութային մակարդակի զարգացումը, հետաքրքրությունները (լրացուցիչ կրթությունը): Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են:

6-8-րդ դասարաններում կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Դասընթացի գնահատման կարգը որոշվում է կրթահամալիրի մասնաժողովի հաստատած և հրապարակված կարգով: Ուսումնական շրջանի և տարեկան գնահատումների համար կիրառվում է 10 միավորանոց համակարգ։

Դասընթացների ծրագրերը բաժանված են բովանդակային բլոկների՝ իրենց համապատասխան առաջադրանքներով: Այդ առաջադրանքները կարող են նախատեսված լինել և՛ բանավոր, և՛ գրավոր կատարման համար: Ընթացիկ գնահատման էլեկտրոնային մատյանն ունենում է առարկայական ծրագրերով որոշված գնահատման բաղկացուցիչները ներկայացնող տիրույթներ` էջ, դաշտ, սյունակ, ակումբային աշխատանքի, ուսումնական նախագծի, ճամփորդության մասնակցության, լրացուցիչ կրթության գնահատման էջեր: Ընթացիկ գնահատման մատյանը մատչելի է նաև սովորողների ծնողներին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակին: Մատյանում գրանցում անում են դասավանդողները, ուսումնական նախագծի, ուսումնական ճամփորդության ղեկավարները, դպրոցի ղեկավարը: Ընթացիկ գնահատմանը պարբերաբար հետևում է դպրոցի ղեկավարը:
Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների  հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր): Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

Կրթահամալիրում գրավոր ստուգումները, ինքնաստուգումները, ուսումնասիրությունները կազմակերպվում են ուսուցման ՏՀՏ միջոցներով։

Գնահատման սկզբունքներ

Սովորողի գնահատումը իրականացվում է ըստ իր աճի՝ հաշվի առնելով անհատական զարգացումը, ձեռքբերումը։

1-3 միավոր-դասերին ներկա գտնվելու, լսելու համար (ազատ ունկնդիր)

4-5 միավոր-գործնական քերականության և ընթերցանության նվազագույն մասի կատարում

6-7 միավոր-ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերի իրականացում (միջին մակարդակ), մասնակցություն բանավոր քննարկումներին, գրավոր խոսքի արտահայտում՝ ստեղծագործական, թարգմանչական աշխատանքների միջոցով (միջին մակարդակ)։

8-9 միավոր

Նախագծային աշխատանքի արդյունավետ կատարում

Ինքնակամ ընթերցանություն և վերլուծություն

Ակտիվ մասնակցության ամսագրերի աշխատանքներին

Անհատական նախագծերի իրականացում

 

10 միավոր

Նշվածների լիարժեք կատարում

Մասնակցություն ստուգատեսներին կամ ստուգատեսի 

կազմակերպում

Արված աշխատանքների հանրայնացում, ներկայացնել կարողանալու հմտություններ։ 


Արևիկ Ներսիսյան, Մարինե Ամիրջանյան, Տաթև Աբրահամյան, Արմենուհի Հովակիմյան

 

 

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий