четверг, 1 июня 2023 г.

Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն

Յուրաքանչյուր ամսվա ավարտին ամփոփել և ներկայացրել տվյալ ամսվա նախագծերի արդյունքները, արված աշխատանքները։ 

Հաշվետվություն՝ ըստ ամիսների․

Երրորդ ուսումնական շրջանը հագեցած է Մայրենիին վերաբերող բազմաթիվ ընթերցողական նախագծերով, կարելի է ասել ամենաբեղուն շրջանն է՝ Չարենց, Տերյան, Թումանյան, Աղայան, Սահյան, Ռոդարի, Բակունց և այլն։ 
Իհարկե, մի կողմից դժվար է հասցնել այդքան նախագծեր , լարվածություն է առաջացնում, բայց մյուս կողմից էլ բազմազբաղությունը անընդհատ ստիպում է լինել մոբիլ, ստեղծագործել, մի գործողությունից մյուսին անցնել։ 
Երրորդ ուսումնական շրջանը համարում եմ հաջողված, քանի որ որևէ այլ ժամանակահատվածում այսքան շատ և հաջողված նախագծեր չենք իրականացնում։ 
Երրորդ ուսումնական շրջանն ամփոփեցինք Մայիսյան հավաքով, որը լավ հարթակ էր արված աշխատանքները ներկայացնելու և ամփոփելու համար։ 

Комментариев нет:

Отправить комментарий