воскресенье, 24 декабря 2023 г.

Այցելություն Էրեբունի արգելոց-թանգարան


Դեկտեմբերի 20-ին Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք ,,Էրեբունի արգելոց-թանգարան,,։ 
6-րդ դասարանում սովորողները պատմությունից ուսումնասիրում են Վանի թագավորության պատմությունը, և թեման ավելի լավ պատկերացնելու համար կարևոր է գործնական պարապմունք-ուսումնասիրությունը։ Այդ նպատակով մի խումբ սովորողների հետ այցելեցինք Էրեբունի արգելոց-թանգարան։ 
Նախագիծն ուներ ,,Սովորող-սովորեցնող,, բաղադրիչ, քանի որ մեզ ուղեկցում էր Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Արեգ Քեշիշյանը, ով բազմիցս եղել և գործունեություն է իրականացրել թանգարանում։ 
Նախապես պայմանավորվել էինք նաև ուրարտագետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի հետ, ում հանդիպեցինք հենց թանգարանում։ Ռուբենը մեզ ներկայացրեց իր գործունեությունը, թանգարանի ամենահետաքրքիր և կարևոր ցուցանմուշները, ուրարտական մշակույթի առանձնահատկությունները։ 
Սովորող Արեգ Քեշիշյանն ուղեկցեց մեզ թանգարանում և որպես գիդ հանդես եկավ։ 

Թանգարանի ցուցանմուշներն ուսումնասիրելուց հետո սովորողների հետ քայլեցինք բերդի տարածքում, Արեգը մեզ ցույց տվեց և ներկայացրեց Սուսի տաճարի հիմքը, կառույցի առանձնահատկությունները։ 
Օրվա ընթացքը՝ լուսանկարներում․ 











Комментариев нет:

Отправить комментарий