пятница, 8 декабря 2023 г.

,,Մաթիլդա,, ստեղծագործության քննարկում

Գրական հանդիպումները մտերմացնում են մարդկանց, ստեղծում հետաքրքիր կապեր, օգնում լավ հասկանալ ստեղծագործությունը, կարողանալ լսել և կարևորել մյուսների կարծիքը։ 
Այսպիսով՝  հետաքրքիր գրական հանդիպում ունեցանք Բագարանի դպրոցի ընթերցասեր սովորողների հետ, քննարկեցինք Ռոնալդ Դալի ,,Մաթիլդա,, ստեղծագործությունը։ Սովորողների մեծ մասը դիտել էր նաև համանուն ֆիլմը, անդրադարձանք նաև ֆիլմին։ 
Հանդիպման սկզբում Բագարանի դպրոցի սովորողները մի փոքրիկ հատված բեմադրեցին ,,Մաթիլդա,, ստեղծագործությունից։ Կարող եք դիտել այստեղ՝


Բեմադրությունը հետաքրքիր էր, գրքից տարբեր հատվածներ էին վերցված և միացված մեկ սցենարով։ 
Այնուհետև բաժանվեցինք երկու խմբի՝ ֆիլմը և գիրքը նախընտրողներ։ Երկու խմբերի մասնակիցներն էլ հիմնավորեցին իրենց նախընտրությունը։ 
Հետո խոսեցինք կերպարների, արտահայտած գաղափարի, փոխանցած տպավորությունների մասին։ Քննարկում անցավ ջերմ մթնոլորտում, կարծիքները բազամազան էին և տարբերվող։ 
Հանդիպումն ավարտվեց փոքրիկ հյուրասիրությամբ։ 
Ձեռք բերեցինք նոր գործընկերներ, նոր ծանոթներ, քննարկեցինք նաև հետագա հնարավոր համագործակցությունը։ 
Հանդիպման մասին պատմում են սովորողները՝ 
Լուսանկարներ ընթացքից՝









Комментариев нет:

Отправить комментарий