понедельник, 25 декабря 2023 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը հագեցած էր բազմաթիվ նախագծերով և նախաձեռնություններով։ 
Նոր ուսումնական տարին սկսեցի երեք նոր դասարաններում՝ 6 և 7: Նոր դասարանում դասավանդելը բերում է հետաքրքիր ծանոթություններ, բայց նաև ծավալուն և դժվար աշխատանք է, անհրաժեշտ է ճանաչել սովորողներին, որպեսզի հնարավոր լինի գործունեության ընթացքում անհատական մոտեցում ցուցաբերել, ճիշտ ուղղորդել յուրաքանչյուրին։ Կարծում եմ՝ հաջողվեց, շատ արագ մտերմացանք և սկսեցինք առօրյա աշխատանքը։ 

Առաջին ուսումնական շրջանում յուրաքանչյուր ամսվա ավարտին ներկայացրել եմ իրականացրած նախագծերի հաշվետվություն, որտեղ ամփոփված են մեր աշխատանքները՝ նկարագրությամբ և հղումներով՝
Երբ սկսվեցին անվանական մրցանակների առաջադրումները, համարձակություն ձեռք բերեցի և իրականացրած նախագծերս ներկայացրեցի ,,Մխիթար Սեբաստացի,,  մրցանակի համար։ Փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մեծ երջանկություն էր, երբ Ուրբաթ-համերգի ժամանակ հայտարարվեց, որ ես ևս մրցանակ եմ ստանում։ Կրթահամալիրում աշխատում եմ 12 տարի, և այս տարիների ընթացքում շատ են եղել դժվարությունները, բայց միաժամանակ շատ է եղել և հետաքրքիր, ստեղծագործ աշխատանքը։ Սովորեցրել եմ և սովորել, զարգացել եմ և ինքնակրթվել, պետք է ասեմ, որ  իսկապես շատ-շատ եմ աշխատել իմ մասնագիտական զարգացման, աշխարհայացքի ընդլայման վրա։ Թեև կրթահամալիրում չեմ դպրոց գնացել, բայց այնքան հարազատ է դարձել, որ այս կրթական ծրագրից բացի այլ ծրագիր այլևս չեմ պատկերացնում։ Շնորհակալ եմ պարտավորեցնող մրցանակի համար։ 

Ուսումնական ճամփորդություններ 
Սիրով շարունակել ենք ընթերցումների նախագծերը՝ 

Այս ուսումնական շրջանում Ավագ դպրոցում ղեկավարում եմ հետազոտական աշխատանքներ։ Իհարկե, այս աշխատանքը հետաքրքիր է նրանով, որ նոր սովորողների հետ այլ ձևաչափով աշխատելու հնարավորություն է տալիս, սակայն ունի նաև իր բարդությունները, որոնց կանդրադառնամ ուսումնական տարվա ավարտին՝ հոդված-վերլուծությամբ։ Իսկ այս պահին ընթացող աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Ղեկավարել եմ հերթական ,,Մուտք կրթահամալիր․ քայլ առաջին,, քառօրյա վերապատրաստումը։ Թեև առաջին անգամը չէ, սակայն ինձ համար կարևոր և ծավալուն աշխատանք է։ Վերապատրաստման հաշվետվությունը՝ այստեղ։ 

Շարունակել է գործել ,,Պատուհան,, թարգմանչական-ստեղծագործական ամսագիրը։ Այս ուսումնական շրջանի ընթացքում հրապարակել ենք մոտ հարյուր հոդված։  Այս աշխատանքը կարևորում եմ, քանի որ ամսագիրը ստեղծագործ սովորողների համար ինքնարտահայտվելու հարթակ է։ 

Այլ՝
  • Ուսումնական տարվա ընթացքում բացակայել եմ մեկ օր՝ աշնանային արձակուրդի օրերին, աշխատել եմ առցանց, ուսումնական ծրագիրը բաց չեմ թողել։ 
  • Յուրաքանչյուր օր մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմուքներին․ համակարգել և ամբողջացրել եմ մեկ շաբաթվա ծրագիրը՝ Մայրենիի մյուս դասավանդողների հետ։  Պատասխանատու սովորողների հետ աշխատել եմ խոսքի մշակման վրա։
  • Մասնակցել եմ Ուրբաթ -համերգներին։ 
  • Առաջին ուսումնական շրջանի ընթացքում երեք անգամ մասնակցել եմ ,,Ուսումնական ժամերգության,,։ Սովորողների հետ ընթերցել ենք գրաբարյան հատվածներ, երգել շարականները։ 
  • Ունեմ անհատական թվային գործիք, տիրապետում եմ իմ առարկային անհրաժեշտ ծրագրերին։ 
  • Ժամանակին կատարել եմ հաշվառումը և գնահատումը ։ Գնահատումն իրականացրել եմ ինքնագնահատման սկզբունքով։ 
  • Բլոգս համապատասխանում է Մանկավարժության կենտրոնի բլոգավարության պահանջներին։ 
  • Սովորողների բլոգները ստուգել եմ  էլ․ փոստի միջոցով։ 
  • Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված փաթեթները կարող եք տեսնել հաշվետվություններում։ 
  • Ինքնակրթություն․ 2023 -ի ընթացքում կարդացել եմ ութսուն գիրք, մասնակցել եմ Գրական ակումբի քննարկումներին։


Комментариев нет:

Отправить комментарий