пятница, 27 февраля 2026 г.

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք Տերյան,
  • Կարդում ենք Թումանյան, 
  • Բառարանային ֆլեշմոբ, 
  • Մայրենի լեզվի օր,
  • Գրքի օր։
Շուրջտարյա նախագծեր՝
  • Պատուհան ․ամսագիր
  • Բանավեճի ակումբ

четверг, 12 февраля 2026 г.

Արևմտահայ գրողների ստեղծագործությունները

Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

понедельник, 9 февраля 2026 г.

Խորհրդապաշտություն

Խորհրդապաշտություն/սիմվոլիզմ/՝ որպես գրական ուղղություն առաջացել է Ֆրանսիայում և տարածվել եվրոպական և ռուս գրականության մեջ։ 
Խորհրդապաշտության հիմքում խորհրդանիշներն են։ Տերյանի պոեզիայում՝ աշուն, անձրև, տերևաթափ, որոնք միայնակ և թախծոտ հոգու տրամադրություններ էին արտահայտում։ 
Խորհրդապաշտությունը կյանքի պատկերումն է երկպլան կառուցվածքով՝ գորշ իրականություն և դրանից վեր՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող էր ապրել անուրջներով։
Խորհրդապաշտները կյանքի ունայնությունն իմաստավորում էին սիրո պատրանքով՝ ստեղծելով ցնորք աղջկա, երազ աղջկա անհասանելի կերպարը։ 
Խորհրդապաշտներն արտակարգ նրբություն հաղորդեցին բանաստեղծական լեզվին, տաղաչափական արվեստին, պատկերային համակարգին։ Բանաստեղծության կատարելությունը նրանք տեսնում էին երաժշտության մեջ։ Նրանք նաև գունային լուծումներ էին տալիսպոեզիային՝ այս դեպքում արդեն փորձելով գեղարվեստական խոսքը մոտեցնել կերպարվեստին։
Այս ամենը լիարժեք արտահայտված է Տերյանի պոեզիայում։ 

воскресенье, 8 февраля 2026 г.

,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծը համակարգեց Միջին դպրոցը


2018 թվականի փետրվարից մինչև այսօր յուրաքանչյուր ուրբաթ Սուրբ Երրորդություն եկեղեցում իրականացվում է ,,Ուսումնական ժամերգություն,, հոգևոր նախագիծը։ Դպրոցի՝ որպես երեխայի կրթության հիմնական կազմակերպչի դերը չի սահմանափակվում միայն ուսուցմամբ դպրոցական պատերի ներսում։ Դպրոց կրթական հաստատության ուսերին դրված են ինչպես մի շարք հմտությունների, գիտելիքի փոխանցումը, այնպես էլ սովորողի համակակողմանի կրթությունը։ Ինչպես նշված է կրթության մասին ՀՀ օրենքում. «Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորում»: