воскресенье, 8 февраля 2026 г.

,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծը համակարգեց Միջին դպրոցը


2018 թվականի փետրվարից մինչև այսօր յուրաքանչյուր ուրբաթ Սուրբ Երրորդություն եկեղեցում իրականացվում է ,,Ուսումնական ժամերգություն,, հոգևոր նախագիծը։ Դպրոցի՝ որպես երեխայի կրթության հիմնական կազմակերպչի դերը չի սահմանափակվում միայն ուսուցմամբ դպրոցական պատերի ներսում։ Դպրոց կրթական հաստատության ուսերին դրված են ինչպես մի շարք հմտությունների, գիտելիքի փոխանցումը, այնպես էլ սովորողի համակակողմանի կրթությունը։ Ինչպես նշված է կրթության մասին ՀՀ օրենքում. «Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորում»:


,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում հոգևոր կրթությունն իրականացվում է ճամփորդությունների, ընթերցողական և ինտեգրված մի շարք նախագծերի միջոցով, որոնցից է նաև ,,Ուսումնական ժամերգությունը,,։ 
,,Ուսումնական ժամերգությունը,, փոքրիկ ուսումնական յուրահատուկ ծես է, որն իրականացվում է յուրաքանչյուր ուրբաթ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ 09:00-09:15: Նախագիծը բաց է և ներառող․ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Հիմնականում միանում են նաև այդ պահին եկեղեցում գտնվող մարդիկ։ 
Այս ուրբաթ ժամերգության պատասխանատուն Միջին դպրոցն էր։ Ծրագիրը հրապարակվել էր նախապես՝  տե՛ս այստեղ։  Ներկա էին սովորողներ և դասավանդողներ կրթահամալիրի յոթ դպրոցներից, ծնողներ, այլ մարդիկ։ 
Ինչպես միշտ, սկսեցինք Տերունական աղոթքով։ Հանդես  եկավ նաև երաժշտության ընտրությամբ գործունեության խումբը՝ երգեցին Մ․ Սեբաստացու ,,Աղաչեմ քեզ,, շարականը։ 

Տեսանյութում կարող եք լսել կատարումների մի մասը՝


Комментариев нет:

Отправить комментарий