Ճամփորդության վայրը՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնումը՝ հոկտեմբերի 9-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ուսումնական ժամերգությունից հետո` ժամը՝ 09:30
Վերադարձը՝ Մայր դպրոցի բակ, հոկտեմբերի 11-ին, մինչև ժամը՝ 17:00
Մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Համակարգող դասավանդող՝ Տաթև Աբրահամյան, հեռախոս` 094567649, Արևիկ Ներսիսյան, հեռախոս՝ 094384740
Նախագծի երթուղին՝
Մեկնումը՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի- Սմբատաբերդ-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով
Վերադարձը՝Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սմբատաբերդ-Արենի-Երասխ- Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով
Ճանապարհի կանգառները
- Արփայի կիրճ
- Սմբատաբերդ
Արդյունքը՝ սովորողների բլոգներում` պատումների, տեսաֆիլմերի, նկարաշարերի տեսքով
Եղանակը՝ այստեղ։
Ճամբարի ուղղությունները՝
- աշխատանքներ կապված Արատեսի դպրական կենտրոնի միջավայրի բարեկարգման հետ, տնակների մաքրում, խորհրդատվությունը` Խաչիկ Էնյաթյանի
- վայրի դեղաբույսերի ճանաչում, հավաքում, չորացում
- բարձունքի հաղթահարում (Սմբատաբերդ)
- Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Արատեսում՝ դեպի հյուսիսային /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր, հյուսիսային տնակից դեպի աջ՝ ձորամիջյան քայլք դեպի Արատեսի վանք, այնուհետև Խաչոց ձոր, ապա ժայռի աղբյուր, Հյուսիսային տնակից քայլք դեպի Արատեսի ջրվեժներ
- Բերքահավաք
- Աշնանը և գարնանը տնկած ծառերի ջրում և խնամք
- Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ, երգ-պար
- գրական ընթերցումներ
- մարզական խաղեր
- ժամերգություն Զորաց տաճարում և Արատեսի վանքում, երգերի ընտրությունը Լուիզա Քեշիշյանի
- երեկոյան ընթերցումներ, քննարկումներ, խաղեր, երգ-պար խարույկի շուրջ
Անհրաժեշտ իրեր
- քնապարկ
- թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ,
- տաք գիշերազգեստ և հողաթափեր,
- հիգիենայի պարագաներ
- բրդուճներ, անձնական ջրամանով ջուր ճանապարհի համար
- աղբի տոպրակ, ձեռնոցներ,
- անձնական ճամփորդական սպասք
- անձնական դեղատուփ
- լապտերիկ
Նախահաշիվ՝ եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 10000 դրամ
Տրանսպորտի համար՝ 90 000 դրամ,
Տրանսպորտի համար՝ 90 000 դրամ,
Հիմնադրամի վճար՝ 20.000
Սնունդ՝
Խոհանոցը՝ Ակումբում
Գիշերակացը՝ Տատիկ-պապիկում
Նախապատրաստական նյութեր
Ճամբարի աշխատակարգ
Հոկտեմբերի 9-ին
09:30` ճամբարի մեկնարկը սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11։30` կանգառ Արփայի կիրճում, նախաճաշ
12:30՝ բարձունքի հաղթահարում
16:00 ժամանում Արատես, տնակներում տեղավորում, իրերի դասավորում, ճաշի նախապատրաստություն
17։30 ընթիք
18։30- 19:30՝ փայտի հավաքում
20։00՝ թեյըմպում
21։00 խարույկի շուրջ ընթերցումներ, քննարկումներ, երգեր
22։30 քուն
Հոկտեմբերի 10-ին
08:00 վերկաց, նախավարժանք, սենյակների հարդարում
09։30 նախաճաշ
10:30-12:00 երկրագործական աշխատանքներ, բերքահավաք
14:00` ճաշ
15:00` ընթերցումներ Արատես գետի ափին
17:00-18:00` քայլ Արատես գետի հունով (Խաչոց ձոր)
18:00-19:00՝ մարզական խաղեր
19:30` ընթրիք
20:00` խարույկ, ազգային պարեր, բանավեճի կազմակերպում
22։30` քուն
Հոկտեմբերի 11-ին
08:00` վերկաց, նախավարժանք
9։00՝ նախաճաշ
10։00` իրերի հավաքում
11։00՝ սենյակների մաքրում, աղբի տեսակավորում
12:00՝ Եղեգիս գյուղ, շրջայց գյուղում,
14։00՝ մկնում Երևան
17։00՝ ժամանաում Մայր դպրոցի բկ
Մասնակիցներ՝
- Ռաֆաելլա Սանդոյան, 7-րդ դասարան

Комментариев нет:
Отправить комментарий