вторник, 21 мая 2013 г.

Կույրի պատմությունը /Վիլյամ Սարոյան/

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:
Ամուսինն ասում է կնոջը.
- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:
Կինը պատասխանում է.
- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:
Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:
- Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:
Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:

воскресенье, 19 мая 2013 г.

Ես մեռնում եմ...

Բոլորն էլ  մի օր մահանում են:

Աղբյուրը՝ ասել է ինչ-որ մեկը  փողոցում հասարակական կարծիքի հարցման ժամանակ:



Եվ ահա ես մեռնում եմ:
Դա կատարվեց շատ արագ:
Հանկարծ լսվեց սարսափելի աղմուկ: Ես շրջվեցի և տեսա <<Բոինգ 747>>- ի դիմային մասը /երևի շեղվել էր ընթացքից դիսպետչերների գործադուլի պատճառով/, որը թռավ հենց իմ պատուհանի վրա, շարժեց պատերը, կտրելով անցավ սենյակը: Ջարդելով կահույքը և թափելով գրքերը, անգթորեն մոտեցավ  ինձ:
Եթե  դու նույնիսկ արկածախնդիր ես, հետազոտող, նոր երկրներ հայտնագործող, միևնույնն է մի օր կբախվես այնպիսի  խնդրի, որը լուծելը  քո ուժերից վեր է: Համենայն դեպս , կանգնեցնել ինքնաթիռը, որը ջարդում էր իմ տունը, իմ ուժերից վեր է :

Առցանց դասի կազմակերպումը 5-6-րդ դասարաններում

Առցանց դասի կազմակերպումը կատարվում է մի քանի փուլերով:
Առաջին փուլ
Առցանց քննարկվող նյութի՝ հեքիաթի, պատմվածքի, բնագիտական այլ  բովանդակության նյութի ընթերցանության հանձնարարում:
Առցանց քննարկման կարող է դրվել դասերի ընթացքում անցած որևէ ստեղծագործություն՝ վերցված հենց 5-6 –րդ դասարանցիների համար նախատեսված Ընթերցարանից: Բացի այդ՝ սվորողները կարող են առաջարկել իրենց հետաքրքրած տեքստը, կարող  են իրենց հուզող թեման ընտրել, այդ թեմային վերաբերող հետաքրքիր տեքստ կամ տեքստեր քննարկել, հարցադրումներ անել:  Առցանց դասի համար նյութ ընտրելիս   հաշվի ենք առնում կրթահամալիրի ուսումնական տոնացույցը. Օրինակ, եթե աղայանական օրեր են կրթահամալիրում, կարելի է առացանց դաս կազմակերպել Աղայանի հեքիաթներից որևէ մեկի, կամ Աղայանին վերաբերող նյութերի վերաբերյալ:

вторник, 14 мая 2013 г.

Ճերմակ օձը /Գրիմ եղբայրներ/

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի՛ բան չի մնում նրանից ծածուկ, ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում, ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծաոան էլ չի գնում ու ինքը չի մնում մեն-մենակ։
Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է դնում բերանը։

понедельник, 13 мая 2013 г.

Գորտը /Գրիմ եղբայրներ/

Ժամանակով մի թագավոր է լինում։ Էս թագավորը մի քանի աղջիկ է ունենում՝ մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը. էնքան սիրուն, էնքան շարմաղ, որ էլ չուտես, չխմես, կանգնես ու մտիկ անես։
Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում, անտառում, մի հին լորենու տակ մի ջրհոր։ Էս սիրուն աղջիկը սովորություն է ունենում՝ ամեն օր գնում է էն ոհով տեղը, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկի գնդակը վերև գցում ու բռնում։ Մի օր էլ խաղալիս շատ բարձր է գցում, չի կարողանում բռնի, ու գնդակն ընկնում է ջրհորը։ Վերևից մտիկ է անում՝ ջրհորը աչքին թվում է անտակ։ Սկսում է աղի-աղի լաց լինել։ Էս լացի ժամանակ հանկարծ մինը ձեն է տալիս.
— Ի՞նչ է պատահել, թագավորի աղջիկ, ինչի՞ համար ես էդպես աղի-աղի լաց լինում։

воскресенье, 12 мая 2013 г.

Անտառի տնակը /Գրիմ եղբայրներ/

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։

Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։

пятница, 10 мая 2013 г.

Սագարած աղջիկը /Գրիմ եղբայրներ/

Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին: Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում: Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառ:Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն: Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում: Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.
— Բարի օր, ախպեր ջան: Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է: Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ: Ի՞նչ անենք. ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի:
Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն: Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում: Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնում ես սրան. սրանից հեռու կաց հա՜. սա կախարդ է...»:
Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս:Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երդում են, զով հովը զլզլում է, սլսլում է տերևներում: Ու անցնում է երիտասարդն ուրախ, զվարթ: Ճամփին ինս-ջինս, մարդ չի պատահում: Մին էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում:Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած:
- էդ ո՞նց ես էդքանը տանելու, նանի, - հարցնում է երիտասարդը:
- Ուզեմ-չուզեմ՝ պետք է տանեմ, որդի ջան, ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.
«Ետ մի՛ նայիլ նոր,
Մե՜ջքդ վաղ է կոր...»:

суббота, 4 мая 2013 г.

Կաթնապուր

Հակոբ Պարոնյան

Մայր իմ անուշ ու անգին /Չարենց/

Ա՜խ, ինչ լավ են սարի վրա /Թումանյան/

Սյուզի Մարտիրոսյան

Միքայել Մնացականյան



Մեր բակը՝ կրթական պարտեզ. գարնանային աշխատանքներ

Մեր բակը՝ կրթական պարտեզ

Մեր բակը՝ կրթական պարտեզ ... վարդատունկ

Միսաք Մեծարենց

Երփներանգիկն ու մուկը

-Չգիտեմ ուր կորչեմ: Ամենուրեք կատուները հետապնդում են ինձ, իսկ մարդիկ թակարդներ են դնում: Չեն թողնում ապրեմ:
-Իմ կյանքն էլ է այդպես,- պատասխանեց երփներանգիկը:-Կատուն տեսնում է, ուտել է ուզում, սկյուռն է տեսնում, ետևիցս է ընկնում:
-Արի՛ միասին ապրենք,- առաջարկեց մուկը:
-Արի՛,- համաձայնվեց երփներանգիկը: