среда, 8 февраля 2017 г.

Դպրոցների մանկավարժական աշխատողների սեմինար

Վայրը՝ Մայր դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ, ժամը՝15։15: 
Դպրոցների մանկավարժական աշխատողների սեմինար
Թեմաներ՝ 
Հունվարյան ճամբարի ամփոփում. ինքնագնահատում. խնդիրներ


Գարնանային նախագծերով ստուգատեսի նկատառումներ (մարտի 20-24, ապրիլի 3-7)


Մարտի 20-24 - Նախագծերով ուսուցման ստուգատես

Ապրիլի 3-7 - Նախագծերով ուսուցման ստուգատես 




понедельник, 6 февраля 2017 г.

Կարդում ենք Տերյան

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 1- 10
Նախագծի մասնակիցներ՝ 5.2 դասարանի սովորողներ 
Նախագծի նպատակը. 
  • Տերյանի ստեղծագործությունների քննարկման , վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
  • Հետազոտական աշխատանք կատարել
  • Մեդիահմտությունների զարգացում ՝ ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու միջոցով:
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում հեղինակի լավագույն ստեղծագործությունների ուսուցման միջոցով:
  • Մեդիափաթեթների, աուդիոգրքերի, ներկայացումների, videoart-երի ստեղծում:

пятница, 27 января 2017 г.

4-5-րդ դասարաններում նախագծային ուսուցման մոդել

Այս տարվա ձմեռային ճամբարը նախագծային, համագործակցային ուսուցման լավ ու հաջողված փորձ փոխանցեց: Ճամբարային խմբերը տարատարիք էին, նույն խմբում կային և՛ 4-րդ դասարանների սովորողներ, և՛ 5-րդ դասարանների սովորողներ: Դասավանդողները աշխատում էին համագործակցելով, շարունակելով նախագծերը: Ստեղծական աշխատանքը համակել էր բոլորին:  Սովորողների հրճվանքը, ցանկությունը հարց առաջացրին՝ ինչո՞ւ նույնպես չաշխատենք փետրվարին, ուսումնական 3-րդ շրջանում: Ինչպե՞ս կազմակերպել: Առարկայան դասավանդողների հետ համատեղ քննարկման արդյունքում որոշեցինք.

  •  փոխել դասացուցակի կառուցվածքը: Մեկ 45 րոպեն թույլ չի տալիս աշխատել նախագծով, կարճ ժամանակահատվածում հնարավոր չի լինում ընդգրկվել նախագծում, հիմնական աշխատանքը կիսատ է մնում: Դասացուցակը կազմակերպել այնպես, որ առարակայական ժամերը մեկ օրվա ընթացքում լինեն երկու ժամ, հաջորդեն իրար: Կստացվի ոչ թե 45 րոպե, այլ 90 րոպե, որն ավելի նպատակահարմար է նախագծերով աշխատելու համար: 
  • տարատարիք խմբերի ստեղծում: Դասավանդողները կազմում են նախագծերն այնպես, որ հնարավոր լինի իրականացնել և՛չորրորդների հետ , և' հինգերորդցիների հետ: Ավագ ընկերները սովորեցնում են կրտսեր ընկերներին: Սա նույնպես պետք է կազմակերպվի դասացուցակի  փոփոխությամբ: Զուգահեռ դասաժամեր են լինում: 
  • Սովորողների լրացուցիչ տնային աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծ է լինում: Դասացուցակային փոփոխությունը հնարավորություն կտա, որ օրվա ընթացքում քիչ տնային աշխատանք լինի, սովորողը կենտրոնանա մեկ, երկու առարկայի վրա, ոչ թե բոլոր առարկաներից տնային աշխատանք անի: 
  • Համագործակցային նախագծեր: Դասացուցակի օրվա կառուցվածք՝ մայրենի, երգ, տեխնոլոգիա... Նույն նախագիծը  յուրաքանչյուր դասավանդող շարունակում է իր մասով: 
Կազմակերպման ընթացքում առաջացած խնդիր. 
  • Դասացուցակի մի մասը չի լինում տեղափոխել, որովհետև երկու ուսուցիչ դասավանդում եմ նաև մյուս դպրոցներում, տեղափոխություն անել չի ստացվում: Նույն խնդիրը կա նաև մարմնակրթության դեպքում: 
  • Օտար լեզուների դասաժամերը 4-5-րդ դասարաններում շաբաթական երկու ժամ են: Եթե երկու ժամն էլ արվի նույն օրը, ստացվում է շաբաթական մեկ հանդիպում, հանդիպումները լինում են շատ ուշ: 

воскресенье, 22 января 2017 г.

Ստուգատեսային շաբաթ. նախագծային ջոկատի գործունեություն

24.01.2017
09:00-09:30- տոնական ընդհանուր պարապմունք
09:30-11:00-մարմնակրթություն
11:00-12:30- թատերական նախագիծ. համագործակցություն Միջին դպրոցի սովորողների հետ
12:30-13:00- ընդմիջում
13:00-14:00- ստուգատեսային հայտերի ներկայացում, գնահատում 
14:00-14:30- օրվա լուսաբանում բլոգներում

понедельник, 16 января 2017 г.

Ողջաբերդ. մեկօրյա արշավ

Ճամփորդության օրը՝ հունվարի 18
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարան՝ ,,Ճամփորդներ,, ջոկատ
Նպատակը՝ ճանաչել հայրենիքի մի մասնիկը, պատրաստվել մարզական ստուգատեսին
Ճամփորդության երթուղին՝ Երևան- Ողջաբերդ-Չարենցի կամար

воскресенье, 15 января 2017 г.

Գիտագործնական հավաք. ճամբարային ջոկատի գործունեություն

16.01.2017
09:00-09:30- տոնական ընդհանուր պարապմունք
09:30-11:00- մարզական պարապմունք
11:00-12:30- նախագծային աշխատանք. թատերական գործունեություն Միջին դպրոցի սովորողների հետ
12:30- 13:00- ընդմիջում
13:00-14:00- հեղինակային կրթական ծրագրի համերգ
14:00-15:00- օրվա լուսաբանում բլոգներում

понедельник, 9 января 2017 г.

Ճամբարային գործունեություն

09.01.2017
09:00-09:30- տոնական ընդհանուր պարապմունք
09:30-11:00- Անհատական պլանների կազմում, նախագծային աշխատանք, հեքիաթների ընտրություն, դերաբաշխում: 
11:00-11:15- ընդմիջում
11:30-12:45- համագործակցային նախագիծ Միջին դպրոցի սովորողների հետ. ազգային պարեր
12:45-13:30-ուսումնական խաղեր. լեզվամտածողության զարգացում
13:30-14:20- օրվա լուսաբանում, միջավայրի խնամք

четверг, 29 декабря 2016 г.

Կիսամյակային հաշվետվություն

1. Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում
      Առարկայական ծրագրերի կատարողական  /Հղումում իմ մշակած ծրագրերն են,որոնք առաջին կիսամյակի մասով իրականացվել են/ : 

Իրականացված ուսումնական նախագծեր
Սեպտեմբեր ամսվա նախագծեր / հաշվետվություն
Հոկտեմբեր ամսվա նախագծեր/ հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա նախագծեր/ հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա նախագծեր/ հաշվետվություն 
Երկարաժամկետ նախագծեր. 1, 2, 3

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագծերը.
1. Շարունակել ենք ,,Արևիկ,, թարգմանչական բլոգի աշխատանքները, հրապարակել ենք մի շարք թարգմանություններ.

2. Կազմել եմ ճամբարային նախագծեր. Թղթե թատրոն, Բանավեճի ակումբ:
3. Կազմել և սովորողներին եմ ուղարկել առցանց ուսուցման նախագիծը, ընթերցանության նյութերը:

4. Սովորողների հետ դիտել եմ Քնարիկ Ներսիսյանի ,,Արդ, քանզի սկսեցի խոսել քեզ հետ,,   ներկայացումը, որը լուսաբանել ենք ենթակայքում:

среда, 30 ноября 2016 г.

Ուսումնական ձմեռ. նախագիծ

Նախագծի իրականացման ընթացքը՝  դեկտեմբերի 28-հունվարի 9
Նախագծի մասնակիցներ ՝ 5-6-7-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողների ստեղծագործական և վերլուծական կարողությունների պահպանում, զարգացում
  ամանորյա հետաքրքիր ֆիլմերի, նյութերի պատրաստում :

Առաջադրանքներ

вторник, 29 ноября 2016 г.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

,,Աշուն,, նախագիծ
Մուսայելյան Վահե ,,Տերևաթափ,, 
Հայկ Ավետիսյան ,,Աշուն է, անձրև,, , Աշնան 

Հարցազրույցներ
Վահե Մուսայելյան ,,Դպրոցի մասին,, 

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ճամբարի ընթացքում իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝

1. Թղթե թատրոն 

1. Բանավեճի ակումբ-նախագիծ
Մասնակիցներ՝ տարատարիք
Նպատակը՝  բանավոր խոսքի զարգացում, արտահայտվելու կարողության պահպանում և զարգացում, դիմացինին լսելու, բանավիճելու կարողության ձևավորում:
Բանավեճի թեմաներ՝ Ճի՞շտ է գնահատանիշ դնելը: Սովորել գնահատականի համար, թե՞ ուղղակի սովորել:
Նախանձը լավ հատկություն է, թե՝ վատ:
Նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթական մակարդակի /գիտելիքի ու դաստիարակության / բարձրացմանը:
Այլ: 

Առակի օրեր /նախագիծ/

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ 01.12-10.12
Նախագծի մասնակիցներ՝ 5-6-7-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝
  • առակների ընթերցում- քննարկում
  • ստեղծագործական մտածողության զարգացում
  • մեդիահմտությունների բարելավում, կիրառում
Ընթերցանություն-քննարկում
Ծանոթացում ,,Առականի ,, բլոգին, առակների ընթերցում
Առակագիրներ՝ Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Եզոպոս, այլ: 

Ամանորի ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 5-6-7- րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 10-28
Նախագծի նպատակը՝ 
  • ուսումնասիրել Ամանորը, տոնի հետ կապված ավանդույթները
  • ստեղծագործական-վերլուծական կարողությունների պահպանում, զարգացում
  • հետաքրքիր, գեղեցիկ համեմատությունների, փոխաբերությունների միջոցով հարստացնել սովորողների բառապաշարը
  • Ամանորյա իրադարձությունների լուսաբանում

понедельник, 21 ноября 2016 г.

Նոյեմբերի 15-18-ը կայացած վերապատրաստման հաշվետվություն

Նոյեմբերի  15-18-ը Լուսինե Բուշի հետ վերապատրաստել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետներին: Վերապատրաստմանը ներկա է եղել 9 մասնագետ: Աշխատանքն ընթացել է նախապես հրապարակված ծրագրով: Լուսինե Բուշի օգնությամբ մասնակիցները սովորեցին օգտվել gmail, Google drive-ից, ունեցան սեփական բլոգ: 
Ծանոթացրել եմ կրթահամալիրում իրականցվող կրթական ծրագրին, mskh.am կայքին, առցանց -հեռավար ուսուցմանը, նախգծային աշխատանքին, ծեսերին, կրթահամալիրի տնօրենի բլոգին: 
Մասնակիցները արդեն սկսել են կազմել սեփական նախագծերը, ծանոթացել են ,,Դպիր,, մանկավարժական ամսագրին, ընթերցել են հոդվածները: 
Վերապատրաստման մասնակիցները մասնակցեցին նաև նոյեմբերի 18- ի մեդիաուրբաթին և նոյեմբերի 19-ի հարիսայի ծեսին: 
Քառօրյա վերապատրաստումն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: 

воскресенье, 20 ноября 2016 г.

Հայկական ժողովրդական հեքիաթներ . նախագիծ

Նախագիծը նախատեսված է 5-6-7- րդ դասարանների համար:
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 20-30: 
Նախագծի նպատակը՝ ծանոթանալ հայ ժողովրդական հեքիաթներին, ուսումնասիրել բարբառները: 

Նախագծի ընթացքը
Սովորողների տարիքին համապատսախան հեքիաթների ընտրություն:
Ընթերցանություն:
Քննարկում:
Բարբառային հատվածների մեկնաբանում:
Գրավոր վերլուծություններ:
Աուդիոհեքիաթների պատրաստում: Ընտանեկան ընթերցումներ: 
,,Կախարդական լավաշը,, հեքիաթ-մուլտֆիլմի դիտում-քննարկում: 
Բարբառային հեքիաթների տիկնիկային թատրոնի ստեղծում: 

Նախագծային առաջադրանքները հրապարակվում են բլոգներում և ենթակայքերում:

Հեքիաթներ
,,Հրեղեն ձին,,  հեքիաթների ժողովածու 

Նախագծի արդյունքում կստեղծվեն բլոգային վերլուծական նյութեր, աուդիոհեքիաթներ, բարբառային հեքիաթների տիկնիկային թատրոն: 

воскресенье, 6 ноября 2016 г.

Արևմտահայ գրականության օրեր

Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 7-13
Մասնակիցներ՝ 5-6-7 -րդ դասարանների սովորողներ
Նախագծի նպատակը՝ ծանոթանալ արևմտահայերենին, արևմտահայ հեղինակներին, նրանց ստեղծագործություններին, հարստացնել սովորողների բառապաշարը, զարգացնել վերլուծելու- ստեղծագործելու կարողությունները:

Նախագծի ընթացքը
Ընտրել բանաստեղծություններ, փոքրի արձակ ստեղծագործություններ արևմտահայ տարբեր հեղինակներից:
Կարդալ, ծանոթանալ արևմտահայերենին: 
Ստեղծագործությունների քննարկում-վերլուծություն:
Արդյոք կարդո՞ւմ են արևմտահայ հեղինակներին. ռադիոնյութ-ուսումնասիրություն: