Նոյեմբերի 15-18-ը Լուսինե Բուշի հետ վերապատրաստել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետներին: Վերապատրաստմանը ներկա է եղել 9 մասնագետ: Աշխատանքն ընթացել է նախապես հրապարակված ծրագրով: Լուսինե Բուշի օգնությամբ մասնակիցները սովորեցին օգտվել gmail, Google drive-ից, ունեցան սեփական բլոգ:
Ծանոթացրել եմ կրթահամալիրում իրականցվող կրթական ծրագրին, mskh.am կայքին, առցանց -հեռավար ուսուցմանը, նախգծային աշխատանքին, ծեսերին, կրթահամալիրի տնօրենի բլոգին:
Մասնակիցները արդեն սկսել են կազմել սեփական նախագծերը, ծանոթացել են ,,Դպիր,, մանկավարժական ամսագրին, ընթերցել են հոդվածները:
Վերապատրաստման մասնակիցները մասնակցեցին նաև նոյեմբերի 18- ի մեդիաուրբաթին և նոյեմբերի 19-ի հարիսայի ծեսին:
Քառօրյա վերապատրաստումն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում:

Комментариев нет:
Отправить комментарий