Լրացվող
Ճամփորդության օրը՝ մայիսի 29
Վայրը՝ Վրանասար
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,
Ճամփորդության ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Բարձունքի նկարագրությունը՝
Վրանասարը 1902 մետր բարձրություն ունեցող գեղատեսիլ լեռ է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Արագյուղի և Քարաշամբի հարևանությամբ։ Քայլարշավը սովորաբար սկսվում է Քարաշամբից կամ Արագյուղից, որտեղից շրջանցիկ արահետի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ, իսկ տևողությունը՝ 2.5-3 ժամ (միջին տեմպով)։
Երթուղի՝ Երևան- Քարաշամբ- Վրանասար
- բարձունքի հաղթահարում,
- քայլարշավ,
- ճանաչենք Հայաստանի գյուղերը,
- մարզական, քայլարշավային հմտությունների ձևավորում։
Նախապատրաստական աշխատանք
- Գտնել տեղեկություններ Քարաշամբ գյուղի մասին,
- Քարաշամբ գյուղի պատմամշակութային վայրերը,
- Ուսումնասիրել արշավային ճամփորդության կանոնները, հագուստը, անհրաժեշտ իրեր, պատրաստվել։
Ընթացք՝
- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,
- Ժամանում Քարաշամբ,
- Քայլք
- Շրջայց գյուղում, զրույցներ գյուղացիների հետ։
- Վերադարձ։
Նախահաշիվ
Սովորողը վճարում է միայն տրանսպորտի համար՝ կախված սովորողների թվից։
Անհրաժեշտ իրեր՝
- թեթև ուսապարկ,
- ջուր, բրդուճներ,
- քայլքի համար հարմար հագուստ, չսահող կոշիկներ,
- երկարաթև հագուստ,
- գլխարկ, ակնոց։
Մասնակիցներ՝

Комментариев нет:
Отправить комментарий