понедельник, 26 октября 2020 г.
воскресенье, 25 октября 2020 г.
Ուշինարա
Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:
Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:
Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:
Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:
Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:
пятница, 16 октября 2020 г.
Պատերազմ և խաղաղություն . ընթերցողական նախագիծ
Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 18-31
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Զարգացնել ընթերցողական հմտություններ
- Զարգացնել սովորողների վերլուծական-տրամաբանական կարողությունները
- Հարցերին տարբեր տեսանկյուններից նայելու, զուգադրելու, համեմատելու կարողությունների, աշխարհայացքի ձևավորում
Նախագծի իրականացման ընթացքը
Հիասքանչ Հայաստան. ուսումնական նախագիծ
Իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 18-31
Մասնակիցներ՝ 7,8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Նախագծի նպատակը՝
- Ճանաչել Հայաստանը
- Հայաստանը ներկայացնել սեփական տեսանկյունից
- Զարգացնել սովորողների հետազոտական, վերլուծական, ստեղծագործական կարողությունները
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները:
среда, 30 сентября 2020 г.
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Սեպտեմբեր 1-12-ի աշխատանքներ, նախագծեր
- Աշխատանքային օր Միջին դպրոցում
- Նոր ուսումնական տարին սկսեցինք Մայրավանքի բարձունքից
- Ընթերցողական պլեներ Փառատոնային պուրակում
- Եռօրյա ճամփորդություն Լոռի
Սեպտեմբերի 15-30-ի աշխատանքներ
понедельник, 28 сентября 2020 г.
Եռօրյա ճամբար Լոռու մարզում. հաշվետվություն
Հերթական, բացահայտումներով լի ճամփորդությունը: Գնում ենք բացահայտելու Լոռու մարզը՝ Հայաստանի ամենահետաքրքիր անկյուններից մեկը...
Առավոտյան ութին ճանապարհ ընկանք բարձր տրամադրությամբ և մեծ սպասելիքներով: Սովորողների մեծ մասին տեսնում էինք առաջին անգամ, քանի որ հայտարարությունն ուղարկվել էր բոլոր սովորողներին և մասնակցել ցանկացողներից շատերին մենք չէինք դասավանդել, իսկ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել էինք հեռավար կարգով:
Լոռի տանող ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, Լոռու երկու հետաքրքիր քաղաքներով՝ Սպիտակով և Վանաձորով. տեսնելու և ուսումնասիրելու շատ բան կա:
Առաջին կանգառը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում էր: Խոսեցինք Սպիտակի երկրաշարժի, քաղաքի վերակառուցման, եկեղեցու շինարարության մասին, ճարտարապետության առանձնահատկությունների մասին: Տեսանելի է վերածնված և զարգացող խաղաղ քաղաքը:
воскресенье, 27 сентября 2020 г.
Համընդհանուր հանրաքվե. ուսումնական նախագիծ
Իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 20-հոկտեմբերի 5
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, ընտանեկան դպրոցներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝
- Ծանոթանալ փաստաթղթի բովանդակությունը, մասնակցել հանրաքվեին
- Զարգացնել մտածելու, վերլուծելու կարողությունը
- Սովորողի մոտ ձևավորել իր առօրյային վերաբերող հարցերի շուրջ սեփական տեսակետն ունենալու և արտահայտելու հմտություն
Ընթացքը
Կարդում ենք Կոմիտաս
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 25-հոկտեմբերի 10
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ...
Նպատակը՝
- ճանաչել Կոմիտաս-բանաստեղծին, Կոմիտաս- մարդուն
- տարածել Կոմիտաս՝ ընթերցելով և երգելով
- հետազոտական, վերլուծական հմտություններ ձևավորել
Ընթացքը, նախագծային գործունեության ձևեր
суббота, 26 сентября 2020 г.
Անկախության տոնը՝ քայլարշավով, ուխտագնացությամբ
Սեպտեմբերի 21-ը հերթական հնարավորությունն էր մեր հայրենիքի ևս մի հատվածը ճանաչելու, իրական տոն ունենալու, քայլելու և աշնանային թարմ օդն ու բնությունը վայելելու:
Ուղղությունը՝ Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանական համալիր:
Նախորդ տարիներին Սուրբ Հովհաննես տանող ճանապարահը հողապատ, անհարմար, երկար քայլելու ճանապարահ էր: Ի զարմանս մեզ, ճանապարհը նորոգվել և ասֆալտապատվել էր, այժմ ցանկացած մեքենա կարող է հասնել հենց եկեղեցու մոտ, ինչն, իհարկե, ունի և՛ դրական կողմեր, և՛ բացասական: Համալիրն այժմ ունի Վանահայր, քիչ-քիչ ընթանալու են վերանորոգման աշխատանքներ. Սուրբ Հովհաննեսն այժմ գործող եկեղեցի է:
среда, 16 сентября 2020 г.
Հայրենագիտական-ճանաչողական արշավ. Ուրցաձոր
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-21
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 21
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ
Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության ուղղությունը՝ Ուրցաձոր-Սուրբ Կարապետ վանք- Հրեշտակների ձոր
Ճամփորդության մեկնարկ՝ Մայր դպրոցի կանանատեղից՝ 09:00, վերադարձ՝ 17:00, Մայր դպրոց:
Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ/ մեկ սովորողը/:
Տրանսպորտ՝ Mersdes Sprinter , 60 LD 077, վարորդ՝ Արթուր Խաչատրյան , 093375509
вторник, 15 сентября 2020 г.
Փաստաթղթերի ընթերցում . նախագիծ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-20
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը
- Զարգացնել մտածելու, վերլուծելու կարողությունը
- Սովորողի մոտ ձևավորել իր առօրյային, իրեն վերաբերող հարցերի շուրջ սեփական տեսակետն ունենալու և արտահայտելու կարողությունը:
Վիլյամ Սարոյան .Քո կյանքի ժամերը
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
անցավոր է:
понедельник, 14 сентября 2020 г.
Սեպտեմբերի 14-18-ի նախագծեր
Նախագծերի իրականացման նպատակը
- Ծանոթանալ 6-րդ դասարանի սովորողների հետ
- Զարգացնել վերլուծական մտածողությունը
- Ձևավորել հետազոտական հմտություններ
Իրականցվող նախագծային աշխատանքներ
- Խաղ-ծանոթություն.ճանաչում ենք սովորողներին։
- Գրական վիկտորինա .նոր ծրագրի գործարկում՝ kahoot
- Թարգմանչական ամսագրի գործունեություն՝ Պատուհան
- Ստեղծագործական ամսագրի գործունեություն՝ Մարգարիտ
- ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծի նախապատրաստական աշխատանքներ
- Ինչպե՞ս իրականացնել հետազոտական աշխատանք . դաս-քննարկում
- Հեղինակային իրավունք .դաս -քննարկում
- Կարդում ենք .Վիլյամ Սարոյան
- Ռադիոնյութ-հարցում՝ Նոր ուսումնական տարին նոր դպրոցում
суббота, 12 сентября 2020 г.
воскресенье, 6 сентября 2020 г.
Ընթերցողական պլեներ Փառատոնային պուրակում
Նոր ուսումնական տարին սկսեցինք Մայրավանքի բարձունքից
Նոր ուսումնական տարվա առաջին օրը որոշեցինք սկսել բարձունքի հաղթահարմամբ: Ընտրված բարձունքը Ծաղկունյաց լեռների գրկում գտնվող Մայրավանքն էր: Այս ճամփորդության նպատակը նաև Միջին դպրոց նոր տեղափոխված վեցերորդ դասարանցիներին ծանոթանալն էր:
Եվ այսպես սեպտեմբերի մեկը սկսեցինք քսան պայծառ վեցերորդցիների հետ, բոլորը տարբեր և յուրօրինակ մտածողությամբ:
Մայրավանքը գտնվում է Ծաղկունյաց լեռներում, այնտեղ հասնելու համար Բջնիով պետք է գնալ Սոլակ գյուղի մոտ, որտեղից էլ սկսվում է քայլքի ճանապարհը: Բջնի-Սոլակ ճանապարհին մեզ ուղեկցում է Հրազդան գետը:
пятница, 4 сентября 2020 г.
Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Լոռու մարզում
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-15
Եռօրյա ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 9-11
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է...
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության երթուղին՝մեկնում. Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Գարգառ, վերադարձ. Գարգառ-Ամրակից-Լոռե բերդ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան:
Գիշերակացը՝ Գարգառ գյուղի հյուրատանը:
Մեկնարկ՝սեպտեմբերի 9-ին, Մայր դպրոցի կայանատեղից, 08:00, ավարտ՝ սեպտեմբերի 11-ին , Մայր դպրոց, 19:00:
четверг, 3 сентября 2020 г.
Անհատական աշխատաժամանակ. սեպտեմբերի 1-12

Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ:
Բովանդակությունը
- Բակային աշխատանքներ, միջավայրի խնամք
- Դասասենյակի մաքրման, հավաքման, վարագույրերի մաքրման աշխատանքներ
- Առցանց դասեր սովորողների հետ
- Աշխատանք սեփական բլոգի վրա, նյութերի թարմացում, հրապարակում
- Նախագծերի կազմում և հրապարակում բլոգում
- ,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում
- Սովորողների և գործընկերներ էլ. նամակների պատասխանում
- Մասնակցություն Գրական ակումբի քննարկումներին
- Մասնակցություն Խորհրդի նիստերին, քարտուղարի աշխատանք, նյութերի հրապարակում, արձանագրությունների կազմում, նամակագրություն, այլ
- Կրթահամալիրյան իրադարձությունների լուսաբանում
- Ստեղծագործական և թարգմանչական աշխատանքներ, ամսագրերի հրապարակում
- Միդլ TV-իի սցենարի հետ կապված աշխատանքներ
- Մասնակցություն մանկավարժական քննարկումներին
- Գրառումներ մանկավարժական օրագրում
- Դպիր ամսագրի, կայքի ընթերցում
- Արդեն իսկ իրականացրած նախագծերի արդյունքների հրապարակում
- Ճամփորդական նախագծերի կազմում, նախապատրաստական աշխատանքներ
- Եռօրյա ճամփորդություն Լոռու մարզում
- Ինքնակրթություն
- Մարզական պարապմունք
- Ընթացիկ այլ աշխատանքներ
вторник, 25 августа 2020 г.
Արտակարգ սեպտեմբերին ընդառաջ: Հակաբացիլ քայլք կրթական պարտեզով
Ամենուրբաթյա սովորույթի համաձայն Մայր դպրոցի փառատոնային պուրակում հանդիպեցինք տիար Բլեյանին. հերթական հակաբացիլ քայլքն է կրթական պարտեզով: Այս անգամ ուղղությունը՝ Մայր դպրոց-Սարալանջ-Հյուսիսային դպրոց:
Շրջեցինք բարեկարգվող, նոր լուծումներով ավելի լուսավոր և կանաչ դարձող Մայր դպրոցի բակով... Այնուհետև քայլեցինք Սարալանջ, որտեղ կանաչին էր տալիս խաղողի նորատունկ այգին, առաջիկայում այստեղ նաև լավանդայի դաշտ կլինի, իսկ քանդակագործության փառատոնի մասնակիցների աշխատանքներն ամբողջացնում են պուրակը:
Подписаться на:
Сообщения (Atom)















