суббота, 30 апреля 2022 г.
четверг, 28 апреля 2022 г.
Հանրային աուդիտ
среда, 27 апреля 2022 г.
Արատեսյան գարնանային ճամբար
понедельник, 25 апреля 2022 г.
Խոր Վիրապում և Տափի բերդում ․ ճամփորդության հաշվետվություն
Ջրի կաթիլը
Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու
քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե
էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի
կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ
այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում
ու զվարճանում են:
Լինում է, չի լինում մի ծերուկ
է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն
Զննող: Նրա անունն էր, ինչ արած:
Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ`
դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր
է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնելսովորական
ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
вторник, 19 апреля 2022 г.
Կարդում ենք Սահյան
- Նեղվում եմ ․ կարդում է Հրաչյա Աղեկյանը
- Հայաստան ասելիս․ կարդում է Հայկ Սարգսյանը
- Նեղվում եմ․ կարդում է Մոնիկա Մարտիրոսյանը
- Ում համար իմ ուշքը գնաց․ կարդում է Ժիրայր Ղարիբյանը
- Հայաստան ասելիս․ կարդում է Լինա Մկրտչյանը
- Նեղվում եմ․ կարդում է Հովհաննես Գալիկյան
- Հայաստան ասելիս․ կարդում է Աղայան Մարին
- Հոգնել եմ արդեն ․ կարդում է Էլեն Ավետիսյանը
- Պապը ․ կարդում է Հարություն Մալքոնյան
- Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում․ կարդում է Արսեն Գևորգյանը
понедельник, 18 апреля 2022 г.
Արատեսյան ճամբար․ եռօրյա ճամփորդություն
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 22-24
четверг, 7 апреля 2022 г.
Սպիտակ ջրաշուշանը
Ամերիկյան հնդիկների հեքիաթներից
Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ թմբուկները
պատերազմ չէին գուժել հնդիկներին, պրերիայի եզրին
մի գեղեցիկ գյուղակ կար։ Այնտեղ տղամարդիկ վաղ
առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն
վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին
պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից
մինչև արևմուտ խաղ էին անում։ Բոլորն էլ
երջանիկ էին և համերաշխ։
Ցերեկները երկար ժամանակ Արևը փայլում
էր և ժպտում կարմրամորթների դեմքերին, անձրև թափվում
էր միայն այն ժամանակ, երբ պետք էր լինում
թարմացնել ձորերի, գետերի, լճերի ջրերը և զովացնել
ծառերն ու ծաղիկները:
Բայց տեսեք, թե հետո ինչ պատահեց․
вторник, 5 апреля 2022 г.
Խոր Վիրապ- Տափի բերդ․ մեկօրյա արշավի նախագիծ
Ճամփորդության օրը՝ ապրիլի 16
- Ուսումնասիրել երթուղում նշված կառույցներ,
- Քրիստոնեության ընդունը Հայսատնում- Խոր Վիրապ եկեղեցական համալիրի միջոցով ծանոթանալ պատմական իրադարձությանը,
- Վանական համալիրի առանձնահատկությունների ուսումնասիրում Խոր Վիրապի օրինակով,
- Մեր բերդերի պատմության ուսումնասիրում ․ բերդի կառուցվածքը։
вторник, 29 марта 2022 г.
Պայքար առանց կատաղության
Այս դեպքը եղել
է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի:
Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին
ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր
թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին
թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով
մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի
օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն
ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
суббота, 26 марта 2022 г.
Մարտ ամսվա հաշվետվություն
Ուսումնական նախագծեր
- Այցելություն Չարենցի տուն-թանգարան
- Աշտարակ քաղաքում
четверг, 24 марта 2022 г.
Մանկավարժական ճամբար․ օր երկրորդ
Չնայած ձնառատ օր էր, Մանկավարժական ճամբարն իր գործունեությունը սկսեց նախապես որոշված օրակարգով։ Ներկա էր 31 մասնակից Գագարին ավանից և հինգ գյուղերից։
среда, 23 марта 2022 г.
Մանկավարժական ճամբարի մեկնարկ Ծաղկունքում
воскресенье, 20 марта 2022 г.
Ուսումնական գարուն․ նախագիծ
Ժամանակահատվածը՝ մարտի 21-15
Անհատական աշխատաժամանակ . մարտի 21-25
- աշխատանքի բլոգի վրա, լրացումներ
- մարտյան նախագծերի արյդունքների հավաքում, հաշվետվությունների պատրաստում հրապարաում,
- Ուսումնական գարուն նախագծով աշխատանք սովորողների հետ, նամակագրություն,
- Հոդվածի պատրաստում,
- աշխատանք ,,Պատուհան,, ամսագրի մարտյան փաթեթի վրա
- ենթակայքում ամփոփիչ նյութերի հրապարակում,
- Ամսագրերի ընդհանուր համակարգման աշխատանք, նամակներ, դիտարկումներ,
- Ապրիլ ամսվա նախագծերի պատրաստում,
- Ծաղկունք մանկավարժական ճամբարի նախապատրաստական աշխատանքներ:
пятница, 18 марта 2022 г.
Բացահայտելով Աշտարակը
Աշտարակը, չնայած Երևանից շատ քիչ հեռավորության վրա է գտնվում, սակայն շատ հետաքրքիր պատմություն ունի և տեսարժան վայրեր։
Աշտարակը հայտնի է որպես հինգ եկեղեցիների քաղաք, յուրահատուկ հանդարտ միջավայրով, հետաքրքիր մարդկանցով, աճող արտադրությամբ։
Մեր ճամփորդության նպատակը երեք ուղղություն ուներ՝
- Ճանաչել Աշտարակը, մարդկանց, միջավայրը,
- Ուսումնասիրել Աշտարակի մշակույթը, այդ թվում՝ եկեղեցիները,
- Աշտարակը մեր օրերում, զարգացում, արտադրություն։
воскресенье, 13 марта 2022 г.
Ուսուցիչների կամավոր ատեստավորում
Համացանցում և ֆեյսբուքյան ֆորումներում անընդմեջ քննարկված հարցերից է ուսուցիչների կամավոր ատեստավորումը: Մեծամասամբ կարծիքները բացասական են: Ինչո՞ւ: Խոսենք հերթով և ըստ կետերի:
- Առաջին խնդիրը ձևն է, այսինքն ատեստացիան ուղղված է միայն ուսուցչին ստուգելուն, քննություն անցկացնելուն՝ տիրապետո՞ւմ ես դու մասնագիտական խրթին գիտելիքներին, թե՞ ոչ: Ուսուցիչն ուղղակի պետք է թեստ լրացնի՝ մասնագիտական բազում հարցերով, և դրանով ստուգվի գիտելիքը: Իսկ արդյոք լավ լեզվաբան լինելը նշանակում է լավ ուսուցիչ լինել: Իսկ ինչո՞ւ է կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը թվում, որ լավ ուսուցիչը միայն պետք է առարկայական գիտելիքներ ունենա: Իմ փորձից կարող եմ ասել, որ ուսուցիչ լինելու համար առաջին հերթին պետք է լավ մարդ լինել, լավ ընկեր լինել, կարողանալ հաղորդակցվել, կարողանալ նկատել երեխայի զգացմունքները, կարողանալ հարգել սովորողին, սիրել, և վերջում միայն նոր լավ մասնագետ լինել: Իսկ լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել:
Չարենցյան ընթերցումներ
Կարդում ենք Չարենց․
- Ծիածան ․ կարդում է Գրիգորի Դանիելյանը
- Ծիածան․ կարդում է Հարություն Մալքոնյանը
- Ծիածան․ կարդում է Արսեն Գևորգյանը
- Դու իմ վերջին իրիկնային աստղային քույր․ կարդում է Կորյուն Գաբոյանը
- Կապույտը․ կարդում է Մանե Հովսեփյանը
- Մանուշակագույն․ կարդում է Հովհաննես Գալիկյանը
- Ես աստղային մի պոետ․ կարդում է Լիանա Դոխոյանը
- Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ․ կարդում է Մոնիկա Մարտիրոսյանը
- Դեռ մայր չի մտել երկնքում․ կարդում է Արսեն Գևորգյանը
- Ծիածան․ կարդում է Յանա Սուքիասյանը






