четверг, 28 марта 2013 г.

Անդաստիարակ Ջինը

Մի անգամ Նավթալիի ռաբբին և իր կինը՝ Ռեբեկան, փորում էին բանջարանոցը: Հանկարծ ռաբբի բահը ինչ-որ բանի կպավ, և նա հողից դուրս հանեց հին, կնքված շիշ: Ռաբբին բացեց շիշը և այնտեղից դուրս թռավ ջինը:
-Օ՜, Նաֆթալի,- բացականչեց ջինը,- շնորհակալ եմ քեզնից: Հազար տարի ես անցկացրել եմ այս անիծված շշում, և ինքս ինձ խոսք եմ տվել ՝ նա, ով ինձ այստեղից դուրս կհանի, կծառայեմ նրան մինչև  իր կյանքի վերջին օրերը: Խնդրի՛ր ինչ ուզում ես:
-Հետ շիշդ մտի՛ր,- պատասխանեց նրան ռաբբին:
Ջինը հնազանդվեց:

Նավթալին ամուր փակեց շիշը, նրանից քար կապեց, գնաց ծովի ափը և շիշը ջինի հետ շպրտեց ինչքան հնարավոր է հեռու, որ հնարավոր չլինի գտնել:
-Ի՞նչ արեցիր,- նրա վրա հարձակվեց կինը,- այդ ջինը կարող էր իրականացնել մեր բոլոր ցանկությունները:
-Առաջինը,- պատասխանեց նրան ռաբբին,- դա ինչ ջին է, որ հազար տարվա մեջ չի կարողացել շշից դուրս գալ: Երկրորդ՝ նա խոստացավ, որ ինձ կծառայի մինչև կյանքիս վերջ:  Իսկ գուցե որոշ ժամանակ անց նրան թվա, որ իմ օրերը երկար են ձգվում: Եվ երրորդ, որն ամենակարևորն է, նա չներկայացավ:

Թարգմանություն ռուսերենից:

Комментариев нет:

Отправить комментарий