
-Ուսուցի՛չ, մարդիկ չեն հասկանում իրար: Մարդիկ փորձում են շփվել, կարդալ գրքեր, որոնք պատմում են փոխըմբռնման մասին և բախվում են անտեսանելի պատին: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե իսկապես հնարավոր չէ դա սովորել:
-Արի՛ ինձ հետ:
Ուսուցիչը սառույցի վրայով քայլեց դեպի գետի մեջտեղը:
-Նայի՛ր ներքև, դու այստեղ ինչ-որ բան տեսնո՞ւմ ես:
-Ո՛չ: Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ բան տեսնել սառույցի միջով:
-Այնտեղ՝ սառույցի տակ, քեզ անհայտ մի ամբողջ աշխարհ կա: Հալեցրո՛ւ սառույցը և այն կդառնա ջուր, որ կյանք է տալիս ողջ աշխարհին: Բայց այստեղ թափի՛ր ջուր և այն կսառչի ու միայն կամրացնի սառույցի թագավորությունը:
Ռուսերենից թարգմանեց Արթուր Սայպեդենովը:
Комментариев нет:
Отправить комментарий