Նախագծի տևողությունը՝ մարտի 2-13
Նախագծի նպատակը
- Չարենցի ստեղծագործությունների քննարկման, վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:
- Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
- Հետազոտական աշխատանքի իրականացում:
- Մեդիահմտությունների զարգացում՝ ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու միջոցով:
- Մեդիափաթեթի, աուդիոգրքի, videoart-երի ստեղծում:
Նախագծային առաջադրանքի տեսակները
- Հետազոտական աշխատանք
- Ընթերցանություն
- Խմբային աշխատանք
- Տեղեկատվության որոնում համացանցից, գրքերից
- Որոնողական, հետազոտական աշխատանք նախագծի թեմայով և արված աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:
- Տեսանյութերի, մեդիաֆիլմերի պատրաստում ըստ նախագծի թեմաների:
Առաջադրանքներ
- Չարենցի բանաստեղծությունների ընթերցում և քննարկում: http://abrahamyan-tatev.blogspot.com/2014/03/blog-post_8.html
- Բանաստեղծությունների հիման վրա տեսանյութերի պատրաստում:
- Չարենցյան ընթերցումներն փողոցներում, մեդիադահլիճում:
- Այցելություն Չարենցի տուն-թանգարան, հարցազրույցներ:
- Չարենցի բանաստեղծությունների նկարազարդ էլեկտրոնային ընթերցարանի ստեղծում:
Սովրողները բերանացի /անգիր/ կսովորեն 4-5 բանաստեղծություն:
Յուրաքանչյուր սովորող բլոգում ունի մեկ կամ երկու բանաստեղծության վերլուծություն և մեկ տեսաֆիլմ, որ պատրաստել է Չարենցի բանաստեղծությունների հիման վրա:
Յուրաքանչյուր սովորող բլոգում ունի թանգարան այցելելու մասին պատմող նյութ:
Հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սովորողները մասնակցել են էլեկտրոնային ընթերացարանի ստեղծմանը:
Տպավորություններ թանգարանից
Տեսաֆիլմեր
Վերլուծությունները կարող եք տեսնել սովորողների բլոգներում:
Комментариев нет:
Отправить комментарий