вторник, 10 марта 2015 г.

Դասավանդողի շուրջտարյա դպրոց. աշխատանքի ամփոփում, առաջարկություններ

2014-2015 ուսումնական տարվա իմ աշխատանքային ծրագրի /4-րդ դասարան, 5-րդ դասարան/ վրա աշխատել եմ ամառվա ընթացքում: Հրապարակել եմ իմ բլոգում՝  մինչև ուսումնական պարապմունքների սկսվելը:  Ծրագրերը կազմելիս հիմնվել եմ կրթահամալիրի ուսումնական օրացույցի վրա, հաշվի եմ առել նաև հանրակրթական պարտադիր ծրագիրը, անցած տարիների դասավանդման փորձը: Մայրենի լեզվի ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի միջոցով, որոնք տեղադրված են իմ բլոգում: Ահա նախագծերից մեկը՝ ,,Կարդում ենք...,,
Սովորողները ստացել են նախագծային առաջադրանքներ , կատարել են վերլուծություններ, պատրաստել ֆիլմեր, ռադիոնյութեր, արդյունքները հրապարակված են բլոգներում:  Իրականացրել ենք մի շարք հայրենագիտական նախագծեր, կատարել թարգմանություններ,  պատրաստել ռադիոհաղորդումներ:

Մի շարք սովորողներ սովորել են բացել բլոգ, նյութեր տեղադրել, առարկայական բաժին ստեղծել և տեղադրել նախագծային, ստեղծագործական  առաջադրանքները:
Կարծում եմ մինչ այս ծրագիրն արդյունավետ է իրականացվել, սովորողներն ընդգրկվել են կրթահամալիրի ակտիվ , ստեղծագործական կյանքին, մասնակցել ստուագտեսներին, ռադիոթողարկումներ պատրաստել, թարգմանություններ կատարել, ձեռք են բերել մեդիահմտություններ:  Ուսուցման ընթացքում կարևորել եմ ընթերցանությունը, ընթերցածը քննարկել կարողանալը, վերլուծելը, վերապատմելը, կարդացածի շուրջ կարծիք կամ տեսակետ հայտնելը: Աշխատել եմ զարգացնել նշված հմտությունները և պետք է ասեմ, որ տեսնում եմ արդյունքը. Սովորողները սկսել են ավելի գրագետ և գեղեցիկ արտահայտվել: Լրացուցիչ ընթերցանություն նյութեր եմ տվել, սովորողների մեծ մասը կարդացել է:

Փորձագիտական խմբի առաջարկություն
Առաջարկում եմ, որ կրտսեր դպրոցի ուսուցիչները որպես փորձագետ հանդես գան հենց կրտսեր դպրոցում: Կարելի է նախնական պայմանավորվել և յուաքանչյուր ուսուցիչ որպես փորձագետ հանդես գա որևէ կրտսեր դպրոցում, ուր չի դասավանդում: Քանի որ բոլորս աշխատում ենք նույն օղակում, հստակ պատկերացնում ենք , թե առարկան ինչ խնդիրներ և նպատակներ ունի, գիտենք սովորողների հետաքրքրության և նյութերի մատչելիության սահմանը, նաև հենց մեզ համար էլ է հետաքրքիր տեսնել, թե ինչպես է արվում նույն աշխատանքը այլ ուսուցչի կողմից: Այսպես մենք կարող ենք ավելի հստակ տեսնել մեր իսկ արած աշխատանքի արդյունավետությունը:

 2014-15 ուս տարվա ծրագիրը և արդյունքը երևի թե կներկայացնեմ ամփոփիչ հոդվածի տեսքով:

2015-2016 ուսումնական ծրագրում նախատեսել եմ բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ: 

Комментариев нет:

Отправить комментарий