Ախ, մայրիկ, Ջակարտայի փողոցներում
Խամրել է լուսինը
Իսկ մարդիկ նրան չեն ափսոսում:
Խամրել է լուսինը
Իսկ մարդիկ նրան չեն ափսոսում:
Օ՜, կիտրոնի կեղևի դառնություն,
Որ թուլացնում ես անուժ լուսնին:
Որ թուլացնում ես անուժ լուսնին:
Լուսինը թուլացել է, մայրիկ,
Դու տեսնում ես , նա հիվանդ է,
Նա չդիմացավ Ջակարտայի
Նեոնային մեղուների խայթոցին:
Տանն անարյուն երեխաները
Մորից երես թեքեցին:
Դու տեսնում ես , նա հիվանդ է,
Նա չդիմացավ Ջակարտայի
Նեոնային մեղուների խայթոցին:
Տանն անարյուն երեխաները
Մորից երես թեքեցին:
Օ՜, այս լուսինը նման է
ցնցուղի տակ եղող սնկի գլխարկի:
Նման է խաղալիք չունեցող աղջկա:
Նման է զարդարանքներ չունեցող տոնի:
ցնցուղի տակ եղող սնկի գլխարկի:
Նման է խաղալիք չունեցող աղջկա:
Նման է զարդարանքներ չունեցող տոնի:
Օ՜, ո՞ւր է կախարդի շունչը,
Ու՞ր է կախարդական երկնքի հայացքը:
Ու՞ր է կախարդական երկնքի հայացքը:
Լուսինը՝ գլուխը խոնարհած,
Գնում է -չի պարել:
Հարվածողների ձայները լուռ են:
Եվ պարողների թարթիչները խճճվել են:
Լուսինը քուն մտած Ջակարտայի վրա
Փռվել է ուշակորույս:
Ոչ ոք նրան չի խղճում:
Գնում է -չի պարել:
Հարվածողների ձայները լուռ են:
Եվ պարողների թարթիչները խճճվել են:
Լուսինը քուն մտած Ջակարտայի վրա
Փռվել է ուշակորույս:
Ոչ ոք նրան չի խղճում:
Լուսին, սիրելիս, լսում ես:
Քնի՛ր իմ սրտի վրա:
Ինդոնեզիական պոեզիա
Հեղինակ՝ Վիլլիբրոդուս Սուրենդրա Ռենդրա
Քնի՛ր իմ սրտի վրա:
Ինդոնեզիական պոեզիա
Հեղինակ՝ Վիլլիբրոդուս Սուրենդրա Ռենդրա
Թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий