вторник, 5 сентября 2023 г.

Բարձունքի հաղթահարում․ Մայրավանք


Սեպտեմբերի 1-ին մենք սպիտակ վերնաշապիկ հագած և ծաղկեփունջ բռնած դպրոց չենք գնում, մենք ձևական ճառեր և արհեստական պաթոսախառն խոսքեր չենք ասում։ Մենք գնում ենք քայլելու, մեզ համար սեպտեմբերի մեկը վաղուց հայրենիքը ճանաչելու, մի բուռ հողը սիրելու, ինքդ քեզև հերթական բարձունքը հաղթահարելու մեծ տոն է։ 
Այս անգամ մեր ընտրած ուղղությունը Կոտայքի մարզն էր՝ իր Ծաղկունյաց լեռնաշղթայով և լեռների արանքում ծվարած գողտրիկ Մայրավանքով։ 
Մեր 19 հոգուց բաղկացած խումբը վերելքը սկսեց Սոլակ գյուղի եզրից, Հրազդան գետի կիրճից։ Վերելքը տևեց մոտ երեք ժամ։ Ճանապարհը անցնում է ժայռային հատվածով, չոր և անծառ դարավանդով, այնուհետև հասնում ենք կանաչ և ծառաշատ անտառին։ Անտառային արահետի ավարտին, բաց հարթավայրում է գտնվում հինավուց Մայրավանքը։ 
Վանքը վերջին երեք տարին վերանորոգման մեջ էր, և բացումը տեղեի ունեցավ այս օգոստոս ամսին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Խաղողօրհնեքի ժամանակ։ Նկատելի էին փոփոխությունները, վանքն ամբողջովին վերանորգված էր, բարեկարգվել էր նաև շրջակա տարածքը, տեղադրվել էին նստարաններ, տնկվել էին ծառեր, կառուցվել էր սալահարթակ։ 
Մի փոքր հանգստանալուց և զրուցելուց հետո, սկսեցինք իջնել։ Վայրէջքն ավարտվեց ավելի կարճ ժամանակ, սակայն պետք է նշել հեշտերից չէր։ 
Սովորողներից շատերը հեշտ և արագ բարձրացան, մի մասը դժվարությամբ, բայց նպատակադրված ։ 
Օրը հետաքրքիր էր և բացահայտումներով լի։ 

Սովորողների հաշվետու պատումները՝










Комментариев нет:

Отправить комментарий