вторник, 12 сентября 2023 г.

Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան
Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, 08:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ սեպտեմբերի 23-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 18:00:

Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Մասիս- Արտաշատ-Ուրցաձոր-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝  Արատես-Շատին-Ուրցաձոր-Երևան: 
Տնակներ՝ Տատիկ-պապիկ, Գեղարվեստ

Նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • ճանաչենք մեր գյուղերը․ Վերնաշեն
  • քայլարշավային հմտությունների ձեռքբերում
  • բարձունքի հաղթահարում ։ 

Ճամբարային գործունեության ուղղություններ
  • Հայրենագիտություն
  • Քայլարշավ
  • Բարձունքի հաղթահարում. Վերնաշենի Սպիտակավոր եկեղեցի
  • Արատեսում միջավայրի խնամքի աշխատանքներ․ միջավայրի խնամք, ընդհանուր մաքրություն, խարույկի համար փայտի հավաքում,
  • Բերքահավաք․ Միջին դպրոցի արտադրական խոհանոցի համար շլորի հավաքում, 
  • Մարզական գործունեություն
  • Բակային և ազգային խաղեր
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում 
  • Երեկոյան խարույկ, քննարկումներ, ազգային պարեր, ազգային խաղեր
  • Ինտելեկտուալ խաղեր

Կանգառներ
  • Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցի
  • Սպիտակավոր եկեղեցի
  • Արատես
  • Ուրցաձորի Սուրբ Կարապետ
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում 
  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, հրապարակում բլոգում
  • Ինտելեկտուալ վիկտորինաների պատրաստում

Եղանակը՝ այստեղ։ 

Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 8000 դրամ
17 սովորողի հաշվարկով՝ 136.000
  • Սննդի վճար` 96.000 դրամ 
  • Տրանսպորտ` 85.000,  45.000  `ընդհանուր գումարից, 40.000`  կրթահամալիրի աջակցությամբ
Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077,  վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան, 077577683

Արատեսում միջավայրի խնամքի աշխատանքներ՝
  • տարածքի ամենօրյա մաքրում, 
  • շլորի հավաքում Միջին դպրոցի արտադրական խոհանոցի համար,
  • խարուկի համար փայտի հավաքում։ 

Համագործակցություն
Համագործակցում ենք Վերնաշեն գյուղի ,,Գլաձորի թանգարան,, պատմամշակութային արգելոց-թանագարանի , Վերնաշենի դպրոցի  հետ։ Համագործակցությունը ներառում է`
  • սեպտեմբերի 21-ին համատեղ բարձունքի հաղթահարում՝ Վերնաշենի Սպիտակավոր եկեղեցի։ Քայլքը սկսելու ենք Վերնաշենի դպրոցի մոտից, մասնակցելու են կրթահամալիրի խումբը, թանգարանի կամավորները, Վերնաշենի դպրոցի սովորողներ․ պատասխանատուի հեռախոսահամար'095610027,
  • Սպիտակավոր եկեղեցու բակում համատեղ ընթերցում՝ Ես իմ անուշ Հայաստանի, պարուսուցում՝ Կարնո քոչարի, Իշխանանց ։ 

Ճամբարի ծրագիր

Սեպտեմբերի 21
08:00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:00-  կանգառ Վերնաշենի սուրբ Հակոբ եկեղեցում, հանդիպում Վերնաշենի խմբի հետ, համատեղ քայլք դեպի Սպիտակավոր․ արշավի երկարությունը 14 կմ, / բարդությունը՝ միջին/  Համատեղ ընթերցանություն Սպիտակավորի բակում, կարդում ենք ,,Ես իմ անուշ Հայաստանի,, պար' Կարնո քոչարի
18:00 `  ժամանում Արատես,  իրերի տեղավորում
18: 00`  ընթրիք
20:00-  թեյըմպում, խարույկ, զրույց, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22:30- քուն

Սեպտեմբերի 22

08:00- վերկաց, հիգիենայի ժամ
08:30- մարզանք
09:00- նախաճաշ
10:00- միջավայրի մաքրման աշխատանքներ
12:00- բերքահավաք . Միջին դպրոցի խոհանոցի համար շլորի հավաքում
14:00- ճաշ
15:00- քայլք դպրական կենտրոնի տարածքում, Խաչոց ձոր, լող գետակում, Արատեսի վանական համալիր
16:00- մարզական, ազգային  խաղերի կազմակերպում
18:00- ընթրիք
19: 30- խարույկ, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղ, ազգային պարեր
22:30- քուն


Սեպտեմբերի 23
07:00- վերկաց, հիգիենայի ժամ, մարզանք:
08:00- նախաճաշ, իրերի հավաքում
09:30- միջավայրի  կիսատ աշխատանքների ավարտ
14:00-մեկնում Արատեսից
15: 30- կանգառ Ուրցաձորի Սուրբ Կարապետ եկեղեցի
Մինչև 18:00- վերադարձ  Երևան

Անհրաժեշտ իրեր
  • քնապարկ
  • թեթև ուսապարկ քայլարշավի համար
  • Սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • գիշերազգեստ և հողաթափեր
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր
  • աղբի տոպրակ, ձեռնոց, ախտահանող միջոց
  • լողազգեստ, լողի պարագաներ
  • անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը
  • Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգում՝ պատումի կամ տեսանյութի տեսքով
Մասնակցել ցանկացողները գրեն tatev. abrahamyan@mskh.am կամ S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 

Մասնակիցներ ՝
  1. Նատալի Ավագյան, 8-րդ դասարան
  2. Մանե Մարգարյան․ 8-րդ դասարան
  3. Եվա Այվազյան․ 8-րդ դասարան
  4. Ինեսսա Մամյան․ 8-րդ դասարան
  5. Մարինա Զաքարյան. 7-րդ դասարան
  6. Լառա Մամիկոնյան․ 7-րդ դասարան 
  7. Արգիշտի Ղարիբյան․ 8-րդ դասարան
  8. Նարե Ղարիբյան․ 8-րդ դասարան
  9. Եվա Այվազյան․ 8-րդ դասարան
  10. Արման Աբրահամյան, 8-րդ դասարան
  11. Մարի Ավագյան․ 8-րդ դասարան
  12. Մհեր Մուսոյան, 8-րդ դասարան
  13. Մարիա Քյուչքչյան․ 8-րդ դասարան
  14. Տիգրան Հայրապետյան ․ 8-րդ դասարան
  15. Սեյրան Շահսուվարյան․ 8-րդ դասարան
  16. Մայա Գրիգորյան․ 8-րդ դասարան
  17. Վահագն Մաշինյան․ 8-րդ դասարան : 


Комментариев нет:

Отправить комментарий