среда, 6 сентября 2023 г.

Դեղձենին



Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

- Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, - չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: - Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

- Աչք մի՛ տնկիր ուրիշինի վրա, - մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: - Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր դեղձենուն։  

 2. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

3. Բառարանի օգնությամբ գրի՛ր ընդգծված բառերի բացատրությունը։ Առանձնացրո՛ւ քեզ համար անհասկանալի բառերը, բացատրի՛ր։ 

4. Ո՞ր նախադասությունն է համապատասխանում տեքստի ասելիքին։ 

5. Ի՞նչ առանձնահատկություններ ունի առակ ժանրը։ 

5.


Комментариев нет:

Отправить комментарий