воскресенье, 28 июня 2015 г.

Հանրագիտարան. Վանուտաու

Վանուտաու:  Արշիպելագ Վանուատաուն հայտնաբերվել է 17-րդ դարի սկզբին պորտուագալացիների կողմից Խաղաղ օվկիանոսի չհետազոտված տարածքներից մեկում: Բնակիչները մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր ապրում են իրենց օրենքներով:
Օրինակ՝ այնտեղ մեծամասնությունը իր ընտրությունը չի պարտադրում փոքրամասնությանը: Եթե բնակիչների միջև համաձայնություն չկա, նրանք խնդիրը քննարկում են այնքան, մինչև մի որշման են հանգում: Բնականաբար, նման ցանկացած քննարկում ժամանակ է պահանջում: Դրա համար Վանուտաուի բնակիչները իրենց կյանքի մեկ երրորդ մասը անցկացնում են տարաձայնությունների մեջ, որպեսզի համոզեն միմյանց իրենց կարծիքի իրավացիությունը: Երբ բանավեճերը վերաբերում են հողին, ապա կարող են շարունակվել տարիներով, երբեմն նույնիսկ դարերով, այնքան ժամանակ, մինչև համաձայնության չգան: Մինչ համաձայնության գալը, այդ հարցը մնում է անորոշ:

Երբ երկու հարյուր կամ երեք հարյուր տարի հետո բոլորը համաձայնության են գալիս, խնդիրը լուծված է լինում և ոչ մեկ դժգոհություն չի ունենում, որովհետև պարտվողներ չկան: Վանուտաուի հասարակությունը կառուցված է կլանային սկզբունքով, ընդ որում յուրաքանչյուր կլան զբաղվում է իր գործով: Կա ձկնորսների կլան, կլան, որ զբաղվում է գյուղատնտեսությամբ կամ կավե ափսեներ պատրաստելով և այլն: Կլանները փոխանակում են իրենց ստացած արտադրանքը: Ձկներսներն, օրինակ, ծով դուրս գալու թույլտվությունը փոխանակում են անտառից խմելու ջուր վերցնելու թույլտվության հետ:
Երբ գյուղատնտեսական կլանում ծնվում է երեխա, ով ունենում է կավագործության տաղանդ, թողնում է յուրայիններին և ընդունվում է բրուտների ըմտանիք, ովքեր օգնում են զարգացնել տաղանդը: Նույնն է տեղի ունենում և բրուտների ընտանիքի երեխայի հետ, ում գրավում է ձկնորսությունը: Առաջին արևմտյան հետազոտողները ցնցված էին նման գործունեությունից, որովհետև սկզբում մտածում էին, թե Վանուտաուի բնակիչները միմյանցից գողանում են երեխաներին: Բայց այստեղ գողություն չկա, խոսքը փոխանակման մասին է, որը ցանկացած անհատականության զարգացման շահերից է բխում:
  Անձնական հակամարտության դեպքում Վանուտաուի բնակիչները  միության բարդ կառույց են օգտագործում: Եթե Ա կլանի տղամարդը բռնաբարել է Բ կլանի կնոջը, այս երկու կլանները չեն պատերազմում: Նրանք դիմում են իրենց ,,ռազմական ներկայացուցիչներին,,  այսինքն այլ կլանների, որոնց հետ կապված են երդմամբ: Այսպիոսվ, կլան Ա-ն դիմում է կլան Գ-ին, իսկ կլան Բ-ն Դ կլանին: Այս միջնորդների կառույցի շնորհիվ կռվում են մարդիկ, ովքեր կոտորածի պատճառներ չունեն, քանի որ նրանք չարացած չեն միմյանց դեմ: Հենց որ թափվում է առաջին արյունը, յուրաքանչյուրը նախընտրում է դադարեցնել կռիվը՝ համարելով իր պարտքը դաշնակցի առաջ մարված: Այսպիսով, Վանուտաուի տարածքում պատերազմները տեղի են ունենում առանց ատելության և դառնության:
Էդմոնդ Ուելս
,,Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան,, հատոր 4
Բերնար Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий