воскресенье, 16 октября 2016 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Կաթնաղբյուր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 16- 22
Արշավի օրը՝ հոկտեմբերի  22
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Կաթնաղբյուր- Գալշոյանի տուն- Զաքարի բերդ-Թուխ Մանուկ եկեղեցի- Խաչքար մատուռ- Երևան

Նպատակը՝ 
  • Ճանաչել Կաթնաղբյուր գյուղը, ծանոթանալ բնակիչներին, գյուղի կենցաղին:
  • Գյուղի միջոցով փորձել ավելի լավ ճանաչել Մ. Գալշոյան գրողին, գյուղի հետքերը նրա ստեղծագործություններում:
  • Բանահավաքչական աշխատանքների իրականացում:
Նախագծի ընթացքը
  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
  • Նախնական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքների բաժանում:
  • Նախնական հետազոտական աշխատանքների հրապարակում բլոգներում, կայքում:
  • Արշավի իրականացում:
  • Բացօթյա նկարչական պլեներ Կաթնաղբյուրում:
  • Նախագծի  արդյունքների մշակում և հրապարակում: 
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր. ճամփորդությունից առաջ
  • Մուշեզ Գալշոյան գրողը, ,,Սպասում,, և ,,Մամփրե արքան,, պատմվածքների վերհիշում, ընթերցում:
  • Մուշեղ Գալշոյանը և Կաթնաղբյուրը:
  • Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
  • Կաթնաղբյուր գյուղը, գյուղի պատմամշակութային վայրերը:
  • Բանահավաքչական աշխատանքի նախապատրաստական ընթացք:
Ակնկալվող արդյունք
  • Տեսանյութեր, ռադիոնյութերի ստեղծում
  • Բանահավաքչական նյութերի հավաքում, հրապարակում
  • Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի ներկայացում բլոգներում:
Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ
  • գլխարկ, ակնոց
  • սնունդ , ջուր
  • տաք վերնահագուստ
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ: Արշավի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, սիրով և հաճույքով կատարի նախագծային աշխատանքները:

Նախագծի ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Անի Հովհաննիսյան: 


Комментариев нет:

Отправить комментарий