среда, 5 октября 2016 г.

Գնահատում

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային
կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում 
կարող է գնահատականը փոխել:
 Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛
գրավոր խոսքը, և՛ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները, և՛ բլոգային աշխատանքը: 
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

4-5 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույն պարտադիր մասի կատարում:
Շարադրությունների, վերլուծությունների առկայություն բլոգում: 


6-7 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության կատարում:
Լրատվություն, կայքի և բլոգի համար նյութերի պատրաստում:
Մասնակցություն քննարկումներին՝ և՛ բանավոր, և՛ գրավոր:
Թարգմանություն, ռադիոնյութի և տեսանյութի պատրաստում:
Նախագծային աշխատանքների իրականացում:
Նշված աշխատանքների առակայություն բլոգում: 

8-9 միավոր
Նախագծային աշխատանքի արդյունավետ և լիարժեք կատարում:
Բլոգավարություն, ստեղծագործական աշխատանք:
Ինքնակամ ընթերցանություն և վերլուծություն:
Ուսումնահետազոտական աշխատանք:
Ինքնակամ նախագծերի իրականացում
 Նշված աշխատանքների առակայություն բլոգում: 

10 միավոր
Նշվածների լիարժեք կատարում:
Մասնակցություն բոլոր ստուգատեսներին կամ ստուգատեսի կազմակերպում: 
Հոդվածների և ստեղծագործական այլ նյութերի ներկայացում: 

Комментариев нет:

Отправить комментарий