понедельник, 23 октября 2017 г.

Ուսումնական աշուն. Հայրենագիտություն

Առաջադրանքի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 30-նոյեմբերի 5:
Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Ընտանիքի անդամների հետ միասին ճամփորդելու, հետաքրքիր նախագծեր իրականացնելու ճիշտ ժամանակն է: 

Ընտանեկան ավանդություններ: 
Անընդհատ լսում ենք ,,մեր տանն այդպես է ընդունված,, կամ ,,մեզ մոտ դա ավանդույթ է,, արտահայտությունները: Ինչ-որ բան անել միասին, ինչ-որ յուօրինակ ձևով նշել տոները, որևէ առանձնահատուկ ճաշատեսակ պատրաստել ծննդյան օրը. յուրաքանչյուր ընտանիքում կան նման ավանդույթներ: Դրանք անհրաժեշտ են, որովհետև առանց դրա չի կարող լինել երջանիկ ընտանիք:
 Ավանդույթները բխում են հենց ընտանիքից, ընտանեկան միջավայրից և փոխանցվում են երեխաներին ու շարունակվում սերունդներ: Եվ ընդհանրապես, ավանդույթների շնորհիվ կյանքն ավելի գունեղ է ու հետաքրքիր: Այսպիսով...

Ազատ պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով ներկայացրո՛ւ ինչ ավանդություններ և սովորություններ կան քո  ընտանիքում:  Վերջնական  աշխատաքը տեղադրի՛ր բլոգումդ և հղումն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am հասցեին:

Ճամփորդություններ
Մեկ շաբաթը հետաքրքիր անցկացնելու համար կարելի է ճամփորդել: Եթե ճամփորդել ես, ներկայացրու քո տպավորությունները: 

Комментариев нет:

Отправить комментарий