вторник, 10 октября 2017 г.

Մեր բերդերը.նախագիծ

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 5-27
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ, այլ հետաքրքրվողներ
  • Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել հայրենիքի մի մասը՝ Հայաստանի բերդերը:
  • Որոնելու, գտնելու համադրելու կարողությունների զարգացում
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Բերդը որպես կառույց, նոր երևույթի ուսումնասիրություն 
Առաջին փուլ
Բերդ, բերդի կառուցվածքը, դիրքը, նշանակությունը: Ուսումնասիրություն, քննարկում:

Երկրորդ փուլ
Յուրքանչյուր սովորող  նշված ցուցակից ընտրում է որևէ թեմա, որոնողական աշխատանք է կատարում իր թեմայով, արված աշխատանքի արդյունքը ներկայացնում բլոգում հրապարակված ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով:

Անհրաժեշտ է

  • Գտնել տեղկություններ բերդի կառուցման և կառուցողի մասին:
  • Ավանդություններ, հետաքրքիր պատմություններ կապված բերդի հետ:
  • Բերդի անվան բացատրություն:
  • Հարցազրույց վերցնել տվյալ բերդ այցելած մարդկանցից , եթե այդպիսիք կան: Հնարավորության դեպքում անձամբ այցելել: 


Հայաստանի տարածքում կառուցված բերդերի ցուցակ

  1.  Ախթալայի բերդ /Լոռու մարզ, Ախթալա ավան/:
  2. Բոլորաբերդ կամ Պռոշաբերդ /Վայոց Ձոր մարզում/:
  3. Լճաշենի կիկլոպյան ամրոց /Լճաշենից հարավ-արևմուտք/
  4. Հալիձորի բերդ /Սյունիքի մարզ/
  5. Հոռոմ ամրոց  /Շիրակի մարզ , Հոռում գյուղ/
  6. Տավուշի բերդ /Ցլիկ Ամրամի բերդ/
  7. Ամբերդ /Բյուրական/
  8. Բաղաբերդ /Սյունիք/
  9. Բջնիի ամրոց /Կոտայքի մարզ/
  10. Էրեբունի ամրոց
  11. Լոռու բերդ /Լոռու մարզ/
  12. Կաքավաբերդ /Խոսրովի անտառ/
  13. Սմբատաբերդ /Վայոց Ձոր/
  14. Արայի բերդ /Արագածոտնի մարզ/
  15. Բերդավան ամրոց /Տավուշի մարզ/
  16. Կայանաբերդ /Լոռու մարզ/
  17. Կոշի բերդ /Աշտարակի շրջան/
  18. Հայկաբերդ /Վայոց Ձոր/
  19. Մեղրիի բերդ
  20. Սև բերդ /Գյումրի/
  21. Քաղենիի ամրոց /Թալին/
Երրորդ փուլ
Նախագծի ավարտից և ամփոփումից հետո այցելություն Քաղենիի բերդ, տեղում գործնական դասի իրականացում: Իրենց տպավորությունները սովորողները հրապարակում են կայքում և բլոգներում:

Նախագծի արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում: 

Комментариев нет:

Отправить комментарий