понедельник, 13 ноября 2017 г.

Տնային ուսումնական աշխատանքը ուսումնական պլաններում, ուսուցման կազմակերպման կարգերում. 2017-2018

Արևմտյան դպրոց-պարտեզ
 Ուսուցումն իրականացվում է նախագծերով: Եվ որպես տնային աշխատանք հանձնարարվում են ընտանեկան նախագծեր: Այդպիսի աշխատանքներ են Արմինե Գյոնջյանի և երրորդ դասարանի ընտանեկան թատերական ներկայացումների շարքը, Աշխեն Թադևոսյնաի բնագիտական փորձերի շարքը, Լուսինե Փաշայանի՝ օրվա խնդիրը և այլն, նախագծերը շատ են :  Այս դեպքում տնային աշխատանքն հաճելի և բովանդակալից նախագիծ է, որին մասնակից է դառնում ամբողջ ընտանիքը, նկարում են, խաղում, մոնտաժում, միասին նյութ պատրաստում կամ խնդիր լուծում: 
Տնային աշխատանքի ընտրության մասին նախապես ասվում է ծնողներին, էլեկտրոնային փոստով ուղարկվում է ուսումնական պլանը, պարզաբանումները: Բայց փաստն այն է, որ սովորողի փոխարեն ընտրում է ծնողը՝ զրկելով սովորողին ընտրությունից: Արդյունքում չունենք սովորող, ով չի ընտրել տնային աշխատանք: 
Տնային աշխատանքի փաթեթը տեղադրվում է դասավանդողի բլոգում, ուղարկվում է նաև էլ. փոստով: Դասավանդողների նախագծերը , արձակուրդային նախագծերը հրապարակվում են նաև ենթակայքում:
4-5-րդ դասարաններում հիմնական խնդիրն այն է, որ որոշ ծնողներ դժգոհում են, թե տնային հանձնարարված աշխատանքը շատ է, որոշները՝ քիչ է: Նման պարագայում առաջարկում ենք օգտվել լրացուցիչ նախագծերի կամ առաջադրանքների փաթեթից: Բայց այս դեպքում էլ խնդիր է առաջանում, որովհետև դա սովորողի ցանկությունը չէ, ծնողի պահանջն է:
4-5-րդ դասարաններում հաջողված էր տնային աշխատանքի այն ձևը, երբ դասավանդողն ուղղակի տալիս է ուղղություն, առաջարկում աշխատել անհատական նախագծերով, իսկ թեմայի ընտրությունը և նախագծի իրականացումն անում է սովորողը: Այդպիսին էր ռադիոնյութեր պատրաստելու աշխատանքը, որը սովորողների անհատական նախագիծը դարձավ նաև երկարօրյայի ճամբարային գործունեության ժամանակ:
Ցանկացած դեպքում մոտեցումն անհատական պետք է լինի, որովհետև մի սովորողը հաճույքով տանն իրականացնում է ընտանեկան նախագծեր, մյուս սովորողը՝ անհատական նախագծեր երկարօրյայի ընթացքում, մեկ այլ սովորող չի ցանկանում ընդհանրապես տնային աշխատանք չի ընտրում: 


Комментариев нет:

Отправить комментарий