Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 3-7
Մասնակիցներ ՝ 7-8-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ
Վայրը՝ Մեդիադահլիճ
Նպատակը
- Ընթերցանության հմտությունների ամրապնդում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Լսելու,համադրելու, շարժում ստեղծելու տեխնիկա
- Թատերական խոսքի, խաղի կարողությունների ստեղծում
- Կարդացածը ներկայացնելու այլընտրանքային տարբեակների ներկայացում
Ընթացքը
Ընթերցում ենք
Կոմիտաս
- Աշուն օր
- Ճանապարհ
- Հունձ
- Աշուն-գիշեր
- Աշուն
- Ելավ շինական
- Սովորողների ընտրությամբ այլ հեղինակների, այլ ստեղծագործություններ:
Քննարկում, ընտրված ստեղծագործությունների խաղ-բեմադրում, շարժումի ստեղծում, սովորողները լիովին ազատ են ինքնադրսևորվելու:
Ամբողջական պատկերի ստանալուց հետո ստեղծում ենք մեդիաթատրոն:
Արդյունքը մեդիաթատրոնի տեսքով ներկայացվում է կայքում և բլոգներում:
Ճանապարհ
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
Комментариев нет:
Отправить комментарий