воскресенье, 23 декабря 2018 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Գետաշեն (Արմավիրի մարզ)

Ճամփորդության մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության օրը՝16.01.2019 
Ճամփորդության երթուղին՝ Երևան- Գետաշեն- Արմավիր-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Վարդուհի Հայրյան, Աննա Երիցյան

Ճամփորդության նպատակը՝
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կրթական փոխանակումների իրականացում
  • Գյուղի կենցաղը, մարդիկ, ուսումնասիրություն
  • Ճանաչում ենք քայլելով. հայրենագիտական քայլք գյուղում սովորողների, բնակիչների հետ
  • Ուսումնական մառան, ուսումնական ձմեռ նախածեր
  • Ստուգատեսների ներկայացում
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
  • Ճամփորդության երթուղին. գծել google map քարտեզի օգնությամբ, կցել մեկնաբանություններ
  • Աշխատանքի բաժանում
  • Գյուղերի կենցաղը, մարդկանց զբաղմունքը, պատմամշակութային վայրերը, հետազոտական աշխատանք
  • Տարածքով հոսող գետերը, բարձունքները
  • Այլ...
Այցելվող պատմամշակութային վայրեր

  • Գետաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցի
  • Արմավիրի Սուրբ Մարիամ եկեղեցի. 13-րդ դար
Կրթական փոխանակումներ Գետաշենի միջնակարգ դպրոցի հետ. տնօրեն՝ Գևորգ Մուքոյան, 093437505
  • Ընդհանուր պարապմունքի կազմակերպում, միասնական երգուսուցում. Աննա Երիցյան
  • Վերապատրաստումների ծրագրերի, ստուգատեսների ներկայացում
  • Հայրենագիտական քայլք գյուղում. ճանաչում ենք գյուղը, պատմում են գյուղացիները, սովորողները
Ճամփորդության ընթացքը
  • Մեկնարկ՝ 09:00-ին Մայր դպրոցի բակից
  • Առաջին կանգառ՝ Գետաշենի միջնակարգ դպրոց
  • Երկրորդ կանգառ՝(քայլքով) Գետաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցի, քայլք գյուղում, նախագծային աշխատանք
  • Երրորդ կանգառ՝ Արմավիր գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցի, նախագծային աշխատանք, հարցազրույցներ 
  • Վերադարձ՝ 15:00-ին, Մայր դպրոց
Անհրաժեշտ իրեր
  • Տաք, հարմար հագուստ,  երկարաճիտ կոշիկներ, գլխարկ, ձեռնոց
  • բրդուճներ, ջուր
  • ձայնագրիչ
  • ֆոտոխցիկ, հեռախոս
  • տեղեկատվական թերթիկներ, երգարաններ
  • աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոց
Արդյունքը
  • Ուսումնական ֆիլմի պատրաստում Գետաշենի մասին 
  • Սովորողների տպավորությունների, ֆոտոշարքերի հրապարակում բլոգներում 
  • Պայմանավորվածությունների ձեռքբերում, համագործակցություն : 



Комментариев нет:

Отправить комментарий